Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » ՀԱՅԵՐԵՆ
 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 18.07.2011 в 08:52    Դիտումներ:: 674   Մեկնաբանություններ չկա
Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.
– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:
– Իհարկե: Առաջին դասարանից:
Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:
Ուսուցչուհին ասում է.
– Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:

Անապատում հանդիպում են երեքը:
Մեկն ասում է.
– Մեզ մոտ այնպիսի երաշտ էր, որ հողը կես մետր լայնությամբ ճաքեր էր տվել:
Երկրորդը.
– Դա ինչ է որ: Անցած տարի երաշտի ժամանակ մեր կովերը կթելիս կաթի փոշի էր դուրս գալիս:
Երրորդը.
– Ինչ եք հասկանում երաշտից: Այ, երկու տարի առաջ մեզ մոտ երաշտ էր, մեր ծառերը շների հետևից էին ընկել, որ իրենց մի քիչ ջրեն:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 18.07.2011 в 08:52    Դիտումներ:: 558   Մեկնաբանություններ չկա
Մի կին գալիս է ոստիկանություն և ասում.
– Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա:
– Դիմում գրեք:
Գրում է, կարդում են, հարցնում.
– Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք:
– Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:

– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն:
– Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:

Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը:
Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:

– Գիտես, որ Արևելքում կինն իր ամուսնուն չի տեսնում մինչև հարսանիքի օրը:
– Մեզ մոտ հակառակն է: Ահա ես ամուսնացա և ամուսնուս չեմ տեսնում հարսանիքից հետո:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 18.07.2011 в 08:52    Դիտումներ:: 474   Մեկնաբանություններ չկա
Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին.
– Լսիր, նա քեզ հասնում է:
– Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:

Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.
– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:
– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:
– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:
– Իսկ մյուսներին:
– Մյուսներին ասում եմ. <<Ձեր երեխան ձեզ շատ նման է>>:

Ամենաօգտակար բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է, որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 18.07.2011 в 08:51    Դիտումներ:: 574   Մեկնաբանություններ չկա
Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:

Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:

Այ, ասում են, որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ մարդիկ դրա համար նրանց գումար կնետեին:

Դատավորը.
– Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
– Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
– Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
– Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 18.07.2011 в 08:51    Դիտումներ:: 604   Մեկնաբանություններ չկա
– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա:
– Գիտեք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ հետևից հանկարծակի աթոռով խփել գլխիս:

Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում:
– Որտե՞ղ եք աշխատում:
– Մաթեմատիկական ինստիտուտում:
– Որն է ձեր աշխատանքի էությունը:
– Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը:
– Ձեր հոբբի՞ն:
– Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:

– Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով:
– Ո՛չ, երբեմն սկսվում են նաև այսպես. "Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ":

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 18.07.2011 в 08:47    Դիտումներ:: 556   Մեկնաբանություններ չկա
– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:
– Հարցրու իրեն:
– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:

Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն
արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:
– Կներես, հարբած էի:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 18.07.2011 в 08:45    Դիտումներ:: 539   Մեկնաբանություններ չկա
Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը
տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:

Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.
– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:

Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ
խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 13:22    Դիտումներ:: 531   Մեկնաբանություններ չկա
Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
- Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
- Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
- Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 13:21    Դիտումներ:: 575   Մեկնաբանություններ չկա
Աբարանցու կնիկը տունը մենակա լինում ուզումա գնա խանուտ գրություն ա գրում "գնացել եմ խանութ". թողումա տունը գնումա. Մարդը գալիսա տուն տենումա կնգա գրածը տակը գրումա "հետդ պապիրոզ կբերես"

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 13:21    Դիտումներ:: 571   Մեկնաբանություններ չկա
Նախագահներ Պուտինը, Բուշն ու Քոչարյանը թեյ են խմում:
1-ինը թեյը խառնելիս գդալը զրնգացնում է բաժակի պատին...."Ներողություն, պարոնայք":
Բուշը խառնելիս զրնգացնում է 2 անգամ....."Ներողություն, Ներողություն":
Քոչարյանը` "Հազար ներողություն".... ու.....

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 13:21    Դիտումներ:: 584   Մեկնաբանություններ չկա
Ապարանցին հոր գերեզմանի նկարին 5+ ա դնում

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 13:21    Դիտումներ:: 546   Մեկնաբանություններ չկա
Ադրբեջանցին մոտենում է ռուս դպրոցական աղջկան.
-ի՞նչ է քո անունը:
-Նատաշա
-պահ,պահ նայի է' տակոյ մալադոյ եշչո Նատաշա զավուտ.

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 13:21    Դիտումներ:: 620   Մեկնաբանություններ չկա
Պուտինը, Բուշն ու Քոչարյանը գնում են աստծու մոտ:Պուտինը հարցնումա թե երբա լավանալու իրա երկրի վիճակը:Աստված ասումա,որ մի քանի շաբաթից : Բուշը ասումա,բա իրա երկիրի վիճակը երբա լավանալու:Աստված ասումա , մի քանի տարի հետո:Նույն հարցը տալիսա Քոչարյանը:Աստված մի պահ մոլորվումա հետո ասում , ետ ժամանակ ես հաստատ չեմ լինի

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 08:59    Դիտումներ:: 524   Մեկնաբանություններ չկա
Քանի որ վեկտորների հետ աշխատելը շատ դժվար է, նրանց սովորաբար պրոեկտում են x-երի առանցքի վրա, ծայրահեղ դեպքում y-ների առանցքի վրա

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 08:59    Դիտումներ:: 581   Մեկնաբանություններ չկա
Դեֆորմացիաներ են համարվում զսպանակից կախված բեռը, կամուրջի վրայով քայլող զորքը:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 10.07.2011 в 08:58    Դիտումներ:: 518   Մեկնաբանություններ չկա
Ամուսինը նապաստակը ձեռը գալիսա տուն կնգան ասումա մի հատ գազը միացրա սրան եփի, կնիկը ասւմա , բայց գազ չկա, մարդն ասումա դե դիր հոսանքով պատրաստի, ասումա բայց հոսանք էլ չկա, ասումա դե նավթով դիր եփի, ասումա նավթ էլ չկա: Մարդը ջղայնացած նապաստակին շպռտումա պատուհանից դուրս, նապաստակը հելնում իրան թափա տալի ձեռը բարձացնումա <ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ>:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 02.07.2011 в 21:25    Դիտումներ:: 574   Մեկնաբանություններ չկա
Ապարանցին ընկնում ա ընկերոջ ջրերը, խեղդվում ա

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 02.07.2011 в 21:24    Դիտումներ:: 488   Մեկնաբանություններ չկա
Ապարանցին հայելու հետ չինգաչունգ ա խաղում, կրվում ա

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 02.07.2011 в 21:24    Դիտումներ:: 588   Մեկնաբանություններ չկա
Ապարանցու հեռախոսի քարտը վառվում ա, զանգում ա պաժառնի

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 02.07.2011 в 21:24    Դիտումներ:: 510   Մեկնաբանություններ չկա
Ապարանցու աջ ոտքը ուռում ա, սկսում ա ձախի վրա կայֆեր բռնել

« 1 2 ... 35 36 37 38 39 40 41 »