Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում. – Հասկացա՞ր, որդիս: Ապշահար տղան. – Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:
Պապը հիշում է հին ու բարի ժամանակները. – Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին. – Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն... Հնչում է տխուր մի ձայն. – Ըհը, էլի ապուշի են նշանակելու...