Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը: Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:
|
– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն: – Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:
|
Մի կին գալիս է ոստիկանություն և ասում. – Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա: – Դիմում գրեք: Գրում է, կարդում են, հարցնում. – Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք: – Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:
|
Անապատում հանդիպում են երեքը:
Մեկն ասում է.
– Մեզ մոտ այնպիսի երաշտ էր, որ հողը կես մետր լայնությամբ ճաքեր էր տվել:
Երկրորդը.
– Դա ինչ է որ: Անցած տարի երաշտի ժամանակ մեր կովերը կթելիս կաթի փոշի էր դուրս գալիս:
Երրորդը.
– Ինչ եք հասկանում երաշտից: Այ, երկու տարի առաջ մեզ մոտ երաշտ էր, մեր ծառերը շների հետևից էին ընկել, որ իրենց մի քիչ ջրեն:
|
Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք: – Իհարկե: Առաջին դասարանից: Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված: Ուսուցչուհին ասում է. – Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:
|
Կինը` ամուսնուն. – Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել: – Կներես, հարբած էի:
|
– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ: – Հարցրու իրեն: – Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:
|
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին. – Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն... Հնչում է տխուր մի ձայն. – Ըհը, էլի ապուշի են նշանակելու...
|
Պապը հիշում է հին ու բարի ժամանակները. –
Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես
տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ
կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա
հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:
|
Որդին
հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով,
շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում. – Հասկացա՞ր, որդիս: Ապշահար տղան. – Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:
|
MUK@ 4X4IK E TESNUM ASUMA VAY! HRESHTAK
|
|