Բա
ո՞նց կանգնեմ, բա ո՞նց նստեմ, ո՞նց նայեմ ու վերջիվերջո ի՞նչ անեմ որ
սիրուն լինի: Հարցեր, որոնք միշտ տալիս են համարյա բոլորը նկարվելուց առաջ:
Հենց այդ մասին էլ կխոսենք այժմ, սակայն այսօր կխոսենք միայն աղջիկների նկարվելու տարբերակների մասին:
1.
Պարզ դիրք դիմանկարի համար: Ձեր հայացքը պետք է ուղղված լինի ֆոտոխցիկին կամ ցանկացած այլ կետի ուսի վրայով: Ուշադրություն դարձրեք ինչ գեղեցիկ նկար կարող է ստացվել, եթե Ձեզ նկարեն այս նույն դիրքով բայց այլ անկյունից:
2.
Որպես կանոն դիմանկարում ձեռքերը չեն երևում, սակայն դրանց առկայությունը Ձեզ ամենևին էլ չի խանգարի, ընդհակառակը՝ կարող եք շատ գեղեցիկ նկար ստանալ, եթե նկարվեք ձեռքերը դեմքի մոտ տարբեր դիրքերով պահելով:
3.
Ամենաանկեղծ ու գրավիչ դիրքերից մեկը, պառկեք և խնդրեք, որ Ձեզ նկարեն առջևից ;)
4.
Նախորդ դիրքի
տարբերակներից մեկը՝ պառկեք գետնին և հենվեք երկու արմունկներով: Նկարը
շատ ավելի գեղեցիկ է ստացվում, եթե նկարվում եք ծաղիկներով լի դաշտում կամ խոտածածկ տարածքում:
5.
Հերթական
շատ պարզ, բայց նաևշատ գեղեցիկ դիրքը: Խնդրեք, որ Ձեզ նկարեն գետնի
մակարդակից և ժամանակ առ ժամանակ փոխեք դեմքի արտահայտւթյունը, գլխի ու
ձեռքերի դիրքերը:
6.
Դիրք, որի արդյունքը կլինի ուղղակի հիասքանչ, անկախ նրանից, որտեղ է արվում նկարը՝ անկողնու վրա, բնության գրկում, թե լողափին
7.
Հպարտ ու հասարակ դիրք: Արտահայտում է Ձեր կառուցվածքի ողջ գեղեցկությունը:
8.
Կազմվածքի
ողջ գեղեցկությունն արտահայտելու հերթական եղանակը: Շատ գեղեցիկ նկար
կստացվի, եթե ետևի պլանում վառ լույս լինի: Սովորաբար այս դիրքն օգտագործում են մայրամուտի ժամանակ նկարվելիս:
Մնացած նկարներն առանց մեկնաբանության: Առանց դրանց էլ նայելով նկարները շատ լավ կհասկանաք և կկարողանաք անհրաժոշտ դիրք ընդունել ;))
Սրանք այն հիմնական դիրքերն են, որոնց արդյունքում
ստացվում են շատ գեղեցիկ նկարներ: Այս նկարներն ուղղակի օրինակներն էին,
որոնք կօգնեն Ձեզ այս հարցում, և կարող եք յուրաքանչյուր դիրքում փոխել Ձեր դեմքի արտահայտությունը, գլխի կամ ձեռքերի դիրքը ;))))