ՔՐԻՍՏԻՆԵ
հուն. Khristine անունից, որ ունեն քրիստոնյա ազգերից շատերը /գերմ. Kristina/: Մեզ մոտ հիշատակված է հնուց: Գործածվում է իբրև Քրիստափոր անվան իգականը:
ԷՄԻԼԻԱ
եվրոպ. Emil անվան իգական ձևն է, որ մեզ մոտ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով, ինչպես և սրա արական Էմիլ անունը, որ վաղուց գարծածական է:
ԱՆԻ- գեղեցիկ / հավայան կղ../ Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն:
ԱՆՆԱ - Եբր. Khanna անունից, որ նշանակում է "շնորհալի”, "ողորմած” կամ "պարգևատու”, "ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:
ԷՄՄԱ - Լատ. hemma բառից. տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ, ինչպես և Ռուսաստանում: Նշանակում է "թանկագին”, "խորհրդավոր”: Հայերի մեջ գործածական է 20-րդ դարի սկզբից: Եկել է գեղարվեստական գրականության միջոցով:
ԷԴՈՒԱՐԴ - Ֆր. Edouard անունից, որ նշանակում է "ունեցվածքի պահապան”, "պահակ”: Հայերի մեջ այս անունը եկել է գրականության միջոցով և շատ տարածված է, մեծ մասամբ Էդվարդ են ասում : Սրա փաղաքշականն էլ կազմվում է հայերենի ձևով՝ Էդիկ:
ԺԱՆՆԱ - Ֆրանս. zann անունն է, որ տարածված է նաև ռուսների մեջ. համապատասխանում է մեր Օհաննա /Յովհաննա/ անվան: Եկել է գրական ճանապարհով:
Սոնյա:Հայ ժողովրդական բարբառներում սոնա բառը նշանակում է «բարձրահասակ», «նրբիրան»։Ժող. երգերում հաճախ ենք հանդիպում «Սոնա յար, Սոնա սիրուն» արտահայտությանը։ Իբրև անձնանուն շատ տարածված է հայերի մեջ։ Կովկասում տարածվել է ռուս. Соня անունից։ Իսկ Соня անունը փաղաքշականն է Софья անվան։ Տարածված է նաև Սոնիկ նույնպես փաղաքշական ձևը, որ հաճախ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն։
ԼԻԱՆԱ-լիանա բույսի նման նրբակազմ /հուն./, երիտասարդ /լատ./
ՀԵՐՄԻՆԵ-Հերմեսի ժողովուրդ /հուն./
OV CANKANUMA IMANAL INCH A NSHANAKUM IRA ANUN0 TOR GRI QOMENTNERUM