Այսօր 27.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 18 » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ
08:52
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ
Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին.
– Լսիր, նա քեզ հասնում է:
– Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:

Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.
– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:
– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:
– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:
– Իսկ մյուսներին:
– Մյուսներին ասում եմ. <<Ձեր երեխան ձեզ շատ նման է>>:

Ամենաօգտակար բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է, որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:
Բաժին: ՀԱՅԵՐԵՆ | Դիտումներ: 475 | Ավելացրեց: TIKO | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar