Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » Ստատուսներ » statusner » Կյանքի մասին [ Ավելացնել ստատուս ]

Ընդհանուր նյութերի քանակը` 618
Ցույց է տրվում: 101-120
Էջեր: « 1 2 ... 4 5 6 7 8 ... 30 31 »


    Ինչ քաղցր բան է քնել հայրենի կտրի տակ, ծանոթ անկողնի մեջ…


    Բոլոր երջանիկ ընտանիքները ստեղծվում են միևնույն կերպ` վախի միջով: Բոլորն էլ ծանոթության առաջին քայլը վախենում են կատարել, որովհետև դա կարող է լինել վերջինը: Բոլորն էլ վախենում են ուրիշ ծնողներից, որովհետև նրանք կարող են ամեն ինչ կործանել: Բայց եթե չհաղթահարես վախը, այդպես էլ կմնաս միայնակ:


    Այժմ ամենից լավը ժամանակավոր անհետանալը կլիներ, պարզապես գոլորշիանալը, փակվել մի խաղաղ անկյունում, ամեն ինչ լավ կշռադատել, գտնել ճիշտ լուծում… բայց կյանքը մեզ չի տալիս փրկարար դադարներ:


    Ոտքերի տակ չկա որևէ հենարան, և ձեռքերը կառչում են դատարկությանը: Այո’, մահը պետք է հենց այդպիսի տեսք ունենա` դատարկություն և անտեսանելի ուժ, որը տանում է հոգին նրա համար նախատեսված տեղը… «Եթե ես ընդունակ եմ կշռադատելու, ուրեմն ես ո՞ղջ եմ,- մտածեց Մուստաֆան:- Ո’չ, կշռադատել կարելի է նաև մահվանից հետո: Բայց ես լսում եմ երգը: Դատարկության մեջ չի կարող երգ լինել: Այնտեղ երգող չկա: Ես ո’ղջ եմ, ես ո’ղջ եմ»:


    Մի ինչ-որ պահի նա նույնիսկ մտածեց թե դա երազ է, մղձավանջային երազ. բավական է միայն ինքն արթնանա, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց ժամանակն անցնում էր, իսկ այն զգացումը, որ կատարվել է սարսափելի և անուղղելի մի բան, չէր անցնում` ստիպելով որոնել թեկուզև մի որևէ բացատրություն, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ::


    Անցյալում արդեն ոչինչ չի կարելի փոխել: Նշանակում է այն` ինչ հիմա ինքը կիմանա, հավասարազոր կլինի դատավճռի, որը ենթակա չէ բեկանման, որովհետև այդ դատավճիռը կայացվել է անխիղճ դատավորի կողմից, որի անունն է` Ժամանակ…


    Պարզվում է, որ երջանկությունից մինչև դժբախտությունը շատ մոտ է…


    Դժվար է մարդուն ճանաչել, նրա հոգու խորքերը ներթափանցել, շատ է դժվար, ոչ մեկն այն չի բացում մինչև վերջ...չբացված գիրքնել ինչպե՞ս կարդաս...


    Կյանքը մարդկանց կոտրում է անձայն, առանց գոռոցների, անտեսանելի կերպով:


    Այնտեղ՝ որտեղ հատվում են երկինքն ու երկիրը, ուր ամպերից կաթնագույն լույս է թափվում, գտնվում է հորիզոնը: Երևի ամեն մարդ երազել է հատել հորիզոնի սահմանը: Նրանց երազանքն այնքան հավերժական է, որքան ինքը՝ բնությունը: Հորիզոնի հավերժության միջով է անցնում իմ հեքիաթի հերոսուհին:


    Ճանաչելիության հարցում մարդու կարողությունը չի անցնում, չի կարող անցնել մի որոշակի սահմանից: Մարդը կազմում է ընդամենը մի մասը բնության, իսկ մի մասը չի կարող ընկալել ամբողջը, չի կարող հավասար լինել ամբողջին: Մյուս կողմից՝ չի կարելի իմանալ մասը՝ չիմանալով ամբողջը: Եվ ապա՝ չի կարելի իմանալ ամբողջը՝ չիմանալով մասը…


    Հանճարների դարն ապրած ժողովուրդը կամ ազգը հետագայում կարող է հայտնվել և որպես կանոն միշտ հայտնվում է բոլոր չափանիշներով, ինտելեկտով առաջին հերթին, շատ ցածր մակարդակում:


    Չարժե այնպիսի տեսք ունենալ, որ բոլորը քեզ նայեն: Արժե այնպիսի տեսք ունենալ, որ քեզ նայեն նրանք, ովքեր ճաշակ ունեն...


    Գժվում եմ...Գժվել եմ, ահա այն իրականությունը, որն ինձ համար սիրելի է դարձել, պաշտելի, քանզի իրականությունից չեմ փախչի ու կյանքս չեմ փոխի...Չեմ էլ կարող, ուր մնաց անգամ այդ մասին մտածեմ...Վախենում եմ, վախենում եմ, որ մտածելուց անգամ կմեռնեմ, որովհետև արգելված է ինձ նույնիսկ մտածել: Հոգնել եմ, հոգնել եմ այս ամենից, այս մամռոտ չորս պատերից, այս անգույն հատակից ու ինձ միշտ վերևից նայող առաստաղից:


    Երբեք չես իմանա, թե երբ և ինչպես կվերջանա քո կյանքը, բայց քանի դեռ ապրում ես, սովորի՛ր գնահատել յուրաքանչյուր պահն ու վայրկյանը...


    Աշխարհում ամեն ինչ վերջ ունի, թե՛ սերը, թե՛արցունքները, թե՛ տառապանքները, լոկ վերջ չկա հիշողություններին...


    Սառը մարդ լինելու համար Պետք չի վատը լինել, պետք չի չունենալ զգացմունք, պետք չի դաժան լինելլլլ: Պետքա մենակ Սիրել ԻՆՔՆԵՐՍ մեր «ԵՍ»-ը ու հանուն ոչ ոքի կամ ինչ-որ մեկի համար, ով մեզ չի հետաքրքրում, ՉԱՆՑՆԵլ մեր «ԵՍ»-ի ու մեր օրենքների Վրայով:


    Երիտասարդները ցանկանում են հավատարիմ մնալ, չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել, բայց ի վիճակի չեն:


    Մարդ պետք է կլանի կյանքի գույները, բայց երբեք չհիշի մանրամասնությունները: Մանրամասնությունները միշտ տափակ են:


    Դառնալ սեփական կյանքի հանդիսատեսը նշանակում է խուսափել կյանքի տառապանքներից: