Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » Ստատուսներ » statusner » Կյանքի մասին [ Ավելացնել ստատուս ]

Ընդհանուր նյութերի քանակը` 618
Ցույց է տրվում: 61-80
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 30 31 »


    Իմ կյանքում ես շատ բան եմ լսել.երդում,խոստում,հաճոյախոսություն.... Բայց լավագույն բանը իմ լսածների մեջ եղել է լռությունը..Այն երբեք չի ստել..!


    Հաճախ մենք անկեղծանում ենք կատակի տալով,որպեսզի ոչ մեկ չհասկանա,որ դա է ճշմարտությունը!


    Եթե մարդու տեսքը ձեզ դուր չի գալիս դուք չեք էլ ցանկանում իմանալ նրա հոգին, չնայած ինքներդ եք գոռում, որ կարևորը մարդու մեջ՝ հոգին է:


    Երբեմն պետք է լաց լինենք, որ հասկանանք ժպտալու իմաստը, երբեմն պետք է կորցնենք, որ հասկանանք ունեցածի գինը...


    Մեկ տարի թերապիա անցնելուց հետո իմ հոգեբանն ինձ ասաց. «հնարավոր է, որ կյանքն ամենքի համար չէ»։


    Ցավալի է, որ կյանքի առաջին կեսում չկա խելք, իսկ երկրորդ կեսում՝ առողջություն:


    Եթե այս բեռը բաժին է ընկել ինձ, նշանակում է ես ի վիճակի եմ այն կրել:


    Երբեք բաց մի' թողեք ինչ որ նոր բան զգալու հնարավորությունը. դա աշխարահայացք է ձևավորում:


    Նման չլինել մյուսներին դա մեղք է, որը չի ներում ոչ մի հասարակություն: Համարձակվի'ր չնմանվել մյուսներին, ու քեզ կմատնեն անեծքի:


    Նա կարողացավ կառուցել իմ մեջ իր աշխարհը՝ քանդելով մնացած աշխարհները,իսկ հետո հեռացավ ինձ թողնելով մենակ անծանոթ տեղերում:


    Նա մտածում էր, թե հանդիպել է այն մեկին, ով իրոք սիրում է իրեն, սակայն կյանքը հերթական հարվածն էր հասցնում նրա փափուկ սրտին։


    Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ:


    Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:


    Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը:


    Մեջս մի համառություն կա, որը չի թողնում, որ ուրիշների կամքով վախի մատնվեմ: Ամեն անգամ, երբ մեկը փորձում է ինձ վախեցնել, խիզախությունը մեջս գլուխ է բարձրացնում:


    Մի՛ վախեցեք փոխել Ձեր կյանքը, եթե Ձեր սիրտն ու հոգին այդպես են ուզում:


    Եթե վեճից հետո կինը միանգամից Ձեզ ներում է, նշանակում է նա արդեն մտածել է, թե ինչպես վրեժխնդիր լինի:


    Կյանքի դառնությունը մահը չէ, այլ այն, երբ սերն է մեռնում...


    Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է: Դրսևորել իր իսկ էությունն ամբողջապես, ահա թե ինչու ենք ապրում… Մինչդեռ մեր դարում մարդիկ վախենում են իրենք իրենցից: Նրանք մոռացել են, որ մեծագույն պարտքը դա սեփական անձի համար ունեցած պարտքն է: Ինքըստինքյան հասկանալի է, նրանք գթասիրտ են,կերակրում են քաղցածներին, հագցնում աղքատներին: Բայց սեփական հոգիները սովվալուկ են և մերկ: Խիզախությունը մենք կորցրել ենք: Գուցե դա երբեք էլ չե՞նք ունեցել:


    Հասարակական կարծիքի հանդեպ ունեցած սարսափը բարոյականության հիմքն է, իսկ սարսափը Աստծու առաջ, դա այն սարսափն է, որի վրա հիմնվում է կրոնը: Ահա թե ինչն է իշխում մեզ վրա: Մինչդեռ, եթե մարդ կարողանար ապրել լիարժեք կյանքով, այսինքն ազատություն տար յուրաքանչյուր զգացմունքին, արտահայտություն` յուրաքանչյուր մտքին և իրագործեր յուրաքանչյուր երազանք, կարծում եմ, աշխարհը կապրեր այնպիսի հզոր պոռթկում, որ մենք կմոռանայինք միջնադարի բոլոր հիվանդությունները և կվերադառնայինք հելլենիզմի իդելաներին...