Ընդհանուր նյութերի քանակը` 618 Ցույց է տրվում: 1-20 |
Էջեր: 1 2 3 ... 30 31 » |
Կյանքի իմաստը կատարյալ երջանկությունն է:Նա, ով գիտի, թե ինչ է կատարյալ երջանկությունը, կարող է ասել .<<Ես ապրում եմ>>:Art119
|
Երազանքներդ հօդս են ցնդում, երբ հանում ես դիմակդ,
Հուսով եմ` մի օր էլ ես կհանեմ իմ դիմակը:Art119
|
Մենակությունը ոչ թե ապրելակերպ է, այլ ճակատագիր:
|
Երբ չորս կողմից շրջապատված ես դատավորներով, հույսդ մի դիր արդարության վրա, այլ ստեղծիր քո օրենքները ու առաջնորդվիր դրանցով...ART119
|
Բոլորի ցանկություններն էլ,մի օր կիրականանան:
|
Մարդկանց վստահելն էլ դարձավ թերությունս:Բոլորը օգտվեցին այդ փաստից:
|
Կորցրածդ վստահությունը էլ չես կարող հետ բերել:
|
Դեռ շատ բան կա ասելու,շատ մարդիկ կփոշմանեն,բայց արդեն ուշ կլինի:
|
Մայր-միակ մարդն է,ով միշտ կողքիդ է անկախ ամեն ինչից:
|
Երջանկությունը չեն գտնում,այլ այն ստեղծում են:
|
Մի օր քո կյանք կայցելի, այն մարդն ում դու սպասում էիր,ու դու շնորհակալ կլինես ոմանց,որ հեռացել են քեզանից:
|
Անվերջ գիշերի մռայլ վիհերում՝ Իմ մենակ սիտն է ցավագին ճչում: Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում: ՈՒզում եմ հիմա ես լույսը տեսնել Դուրս գալ վիհերից աշխարհը տեսնել: Այն աշխարհը՝ Որ մինչև օրս թաքնվում էր Իր ջինջ երեսը նա թաքցնում էր: Եվ չգիտեմ էլ ,թե ինչի համար Եվ չգիտեմ էլ,թե ում պատճառով, Ում հրամանով Ում դաժան խաղով: Բայց գիտեմ ՝ Մի օր դուրս կգամ վիհից Կտեսնեմ աշխարհը խաղաղ ես դրսից: Միգուցե ցավով Կամել տանջանքով:
|
Դու չափից դուրս հպարտ եղար ինձ կոտրելու համար, ես չափից դուրս ամուր` հիմա սեփական թուլության մեջ տապակվելու համար:
|
Երբ խավարը պատում է լույս տենչացող մաքրությանը, գիշերը գալիս է` ցույց տալու մթության գեղեցկությունը: Ամեն մութ չէ, որ խավար է: Ամեն խավար չէ, որ լուսանում է:
|
Պատմի՛ր ինձ քո առավոտների ու կեսօրների մասին, չէ՞ որ ես ուզում եմ դառնալ քո գիշերները:
|
Մարդիկ միշտ չէ, որ կարող են ուժեղ լինել, իսկ ամեն ուժ իր թուլության ժամին է սպասում:
|
Ակնթարթն ակնթարթի վրա կերտվում է զգացմունքային մի ուղի, որ տանում է դեպի երազանքների ու հույսերի հորիզոններ` ծովերի պես հեռավոր ու անհատակ:
|
Այն, ինչ մի ժամանակ մեզ միավորում էր, այժմ արդեն ավերված է:
|
Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:
|
-Դու ուժեղ ես:
-Ուժե՞ղ:
-Այո:
-Որտեղի՞ց դու գիտես:
-Դու ոչնչից չես վախենում:
-Ես այլևս ոչնչից չեմ վախենում: Դա միևնույն բանը չէ ...
|
|