Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » Ստատուսներ » statusner » Կյանքի մասին [ Ավելացնել ստատուս ]

Ընդհանուր նյութերի քանակը` 618
Ցույց է տրվում: 81-100
Էջեր: « 1 2 3 4 5 6 7 ... 30 31 »


    Տաղանդավոր արվեստագետները ապրում են իրենց ստեղծագործություններով, և այդ պատճառով, իրենք որպես այդպիսին, անհետաքրքիր մարդիկ են:


    Մինչդեռ կարևորը գաղափարն է, անկախ նրանից, թե նա, ով արտահայտել է այդ գաղափարը, որքան անկեղծ է հավատում դրան: Գաղափարի ինքնուրույն արժեքը այնքան է ավելի մեծ, որքան ավելի քիչ է հավատում նրան այն մարդը, որից ծնունդ է առնում ինքը գաղափարը, որովհետեև այդ գաղափարը չի արտացոլում նրա ցանկությունները, կարիքները և նախապաշարմունքները:


    -Ի՞նչպես է անձնական կյանքդ: -Ինչպես կրկեսում. զվարճալի է, ծաղրածուները շատ են, չկա լրջություն:


    Քչերն են, որ կարողանում են հանուն մեկի թողնել բոլորին:


    Երբեմն կյանքում մենք բախվում ենք այնպիսի ողբերգության հետ, որն ունի գեղարվեստական գեղեցկության տարրեր: Եթե այդ գեղեցկությունը իսկական է, ապա դրամատիզմը ուղղակի կլանում է մեր զգացումները: Մենք հանկարծ զգում ենք, որ այլևս ոչ թե դերակատարներ, այլ լոկ հանդիսատես ենք այդ ողբերգության մեջ: Կամ, ավելի ճիշտ` երկուսը միասին: Դիտում ենք ինքներս մեզ և ներկայացման հրաշքով դյութվում:


    Որքա՜ն անհասկանալի ձևով է կառուցված կյանքը․ շատ հաճախ լուսավորի մեջ խառնվում է խավարը, պղտորը․ երջանկությունը կողք կողքի քայլում է դժբախտության հետ։


    Եթե դու դադարես ամուսնուդ համար գաղտնիք լինել, նա կսկսի որոնել այն ուրիշ տեղում․․․


    Անցյալը կեղծիք է, հիշողությունների համար վերադարձի ճամփա չկա, յուրաքանչյուր անցած գարուն կորած է, և նույնիսկ ամենաանկեղծ ու ամենաամուր սերը սոսկ վաղանցիկ երևույթ է:


    Իրականում նա վերջին երկու տարվա մեջ մաքրել էր կյանքի հետ բոլոր հաշիվները, և նույնիսկ ծերությունը արդեն անցյալում էր:


    Նա այն ժամանակ մտածում էր, թե սիրո մի տեսակը ոչնչացնում է մյուսին, որովհետև այդպես է ստեղծված մարդը, հագեցնելով քաղցը՝ նա կորցնում է հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ:


    Ես թքած ունեմ, թե ինչպիսինն է նա ձեզ համար, նա ինձ համար իդեալական է...


    Կեղծ ընկերը նման է ստվերի, նա քեզ հետ է միայն արևոտ օրերին


    Քանի դեռ ծնողներիս սրտերը բաբախում են, ես երջանիկ եմ


    Հիշիր անցյալդ,ապրիր ներկայով,մտածիր ապագայի մասին:


    Մարդկանց բավական կերակրել են քաղցրավենիքներով: Դրանից նրանց ստամոքսը փչացել է, հարկավոր են դառը դեղեր, կծու ճշմարտություններ


    Կան մարդիկ, որոնց ասածին անպայման պետք է համաձայնել:


    Մենք համարյա միշտ ներում ենք այն, ինչ հասկանում ենք:


    Եվ ընդհանրապես, ո՞վ է մեզնից հասկանում, թե ինչ է անում: Մենք երբեք ոչինչ չէինք անի, եթե հասկանայինք, թե ինչ ենք անում:


    Որդին հոր դատավորը լինել չի կարող, մանավանդ ԵՍ, և մանավանդ քեզ նման մի հոր նկատմամբ, որը ոչ մի ժամանակ և ոչ մի բանում իմ ազատությունը չի ճնշել:


    Զարմանալի բան է, թե ինչպես է մարդը մինչև հիմա հավատում բառերին: