Կադրերի բաժնում: –Բարև ձեզ: Ես աշխատանքի հարցով եմ: –Օդնոկլասնիկի կայքը ձեզ ծանոթ է ?: – Այո, իհարկե: – Ցտեսություն:
******
Հնգամյա Վարդանիկն ամողջ օրը քաղցած մնաց, քանի որ նրա տատիկը չգիտեր, թե ինչպես է բացվում նոր եվրոլուսամուտը, որ թոռանը կանչեր ճաշելու:
******
Զորամասում ժողով է: Քննարկում են ենթասպայի արարքը. նա զորամասից գողացել է տանկի թրթուրի մի հատված: Հրամանատարը. – Ենթասպա Տանունց: Ասա տեսնեմ, ինչիդ էր պետք տանկի թրթուրի այդ հատվածը: – Բացարձակ պետք չէր: Բայց շունս, գրողը դրան տանի, դատարկ ձեռքերով ինձ տուն չի թողնում:
|
Կինը` ամուսնուն. – Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա մեր տխուր ամուսնական կյանքը: – Անիմաստ է, ես արդեն մի քանի անգամ փորձել եմ:
****** Շատ ծեր մի տատիկ գալիս է բժշկի մոտ: – Բժիշկ, շունչս կտրվում է: Բժիշկը զննում է տատիկին և, չգտնելով շնչահեղձության ոչ մի ախտանիշ, հարցնում է. – Դա երբ է լինում: – Երբ վազելով փորձում եմ հասնել ավտոբուսին:
****** – Ձեզ վրա հարձակվել են դրամի համար և ծանր վնասվածքներ հասցրել: Հիշում եք գողի դեմքը,–հարցնում է քննիչը: – Իհարկե, ով չի հիշի իր կնոջ դեմքը:
|
Մոտենում է Նոր տարին: Լավատեսը. – Նոր տարին հնից լավն է լինելու: Հոռետեսը. – Նոր տարին հնից վատն է լինելու: Իրատեսը. – Գրողը տանի, էլի պիտի ուտեմ ու պայթեմ:
Երկու շիկահեր մի քանի ժամ շրջում են անտառում: Վերջապես մեկն ասում է. – Էլ չեմ դիմանում: Եթե հինգ րոպեում էլ զարդարած տոնածառ չգտանք, կըտրում ենք առաջին պատահածն ու գնում տուն:
Հունվարի 1-ին ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում: Մի կերպ դուրս է գալիս հարբած վարորդը և ասում. – Պատկերացնում ես, շեֆ, գիշերը երեքով չորս շիշ օղի խմեցինք, վրայից էլ մի արկղ գարեջուր: Ոստիկանը. – Ինչ, մի հատ հո արա: – Շեֆ, ուրեմն դու ինձ չես հավատում:
|
Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է. – Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք: – Իհարկե: Առաջին դասարանից: Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված: Ուսուցչուհին ասում է. – Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:
Անապատում հանդիպում են երեքը: Մեկն ասում է. – Մեզ մոտ այնպիսի երաշտ էր, որ հողը կես մետր լայնությամբ ճաքեր էր տվել: Երկրորդը. – Դա ինչ է որ: Անցած տարի երաշտի ժամանակ մեր կովերը կթելիս կաթի փոշի էր դուրս գալիս: Երրորդը. – Ինչ եք հասկանում երաշտից: Այ, երկու տարի առաջ մեզ մոտ երաշտ էր, մեր ծառերը շների հետևից էին ընկել, որ իրենց մի քիչ ջրեն:
|
Մի կին գալիս է ոստիկանություն և ասում. – Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա: – Դիմում գրեք: Գրում է, կարդում են, հարցնում. – Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք: – Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:
– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն: – Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:
Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը: Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:
– Գիտես, որ Արևելքում կինն իր ամուսնուն չի տեսնում մինչև հարսանիքի օրը: – Մեզ մոտ հակառակն է: Ահա ես ամուսնացա և ամուսնուս չեմ տեսնում հարսանիքից հետո:
|
Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին. – Լսիր, նա քեզ հասնում է: – Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:
Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում. – Ինչ գեղեցիկ երեխա ունեք: – Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին: – Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են: – Իսկ մյուսներին: – Մյուսներին ասում եմ. <<Ձեր երեխան ձեզ շատ նման է>>:
Ամենաօգտակար բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է, որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:
|
Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:
Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:
Այ, ասում են, որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ մարդիկ դրա համար նրանց գումար կնետեին:
Դատավորը. – Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա: – Ես նրան եղնիկի տեղ դրեցի: – Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը: – Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:
|
– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա: – Գիտեք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ հետևից հանկարծակի աթոռով խփել գլխիս:
Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում: – Որտե՞ղ եք աշխատում: – Մաթեմատիկական ինստիտուտում: – Որն է ձեր աշխատանքի էությունը: – Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը: – Ձեր հոբբի՞ն: – Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:
– Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով: – Ո՛չ, երբեմն սկսվում են նաև այսպես. "Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ":
|
– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ: – Հարցրու իրեն: – Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:
Կինը` ամուսնուն. – Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել: – Կներես, հարբած էի:
|
Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում. – Հասկացա՞ր, որդիս: Ապշահար տղան. – Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:
Պապը հիշում է հին ու բարի ժամանակները. – Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին. – Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն... Հնչում է տխուր մի ձայն. – Ըհը, էլի ապուշի են նշանակելու...
|
|