Ընդհանուր նյութերի քանակը` 824 Ցույց է տրվում: 61-80 |
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 41 42 » |
Ավելի լավ չէ՞ր լինի, եթե յուրաքնչյուր մեղքն իր հետ անմիջապես արժանի պատիժ բերեր: Պատիժը մաքրում է: Ոչ թե. «Մեր մեղքերին թողություն տուր» այլ. «Պատժիր մեզ մեր անօրենությունների համար»-ահա թե ինչպես պետք է լինի մարդու աղոթքը ամենաարդար Աստծուն...
|
Ազդել մեկի վրա, նշանակում է նրան տալ իր սեփական հոգին: Նա ոչ իր մտքերով է խորհում և ոչ էլ այրվում է իր կրքերով: Նրա և’ առաքինությունները և մեղքերը, եթե ենթադրել, որ դրանք իրոք գոյություն ունեն, իրենը չեն, այլ փոխ են առնված: Նա դառնում է ուրիշի երաժշտության արձագանք, դերասան` մի դերում,որն իր համար չի գրված:
|
Մի՛ հատեք օվկիանոսներ հանուն այն մարդկանց, ովքեր չեն հատել նույնիսկ ջրափոսերը հանուն Ձեզ։
|
Պետք է սովորել սպասել: Սպասել մարդուն, սպասել երջանկությանը, սպասել հանդիպման: Քանզի միայն սպասելով, մենք կարող ենք ձեռք բերել ամեն ինչ:
|
Աշխարհը երբեք էլ չէր ստեղծվի, եթե նրա արարիչը մտահոգվեր ինչ-որ մեկին անհանգստություն չպատճառելու մասին: Ստեղծել կյանք` նշանակում է պատճառել անհանգստություն:
|
Մարդկանց մի ասա , որ դու երջանիկ ես , նրանք ամեն ինչ կանեն այդ «սխալն» ուղղելու համար ...
|
Երբեք չկարողացա զսպել արցունքներս ու այն թախիծը, որն ամեն անգամ լուսավորում է իմ աչքերը և ստիպում կրկին անգամ մտածել...Մտածել, մտածել ու անվերջ մտածել: Էլ չեմ դիմանա. իսկ ինչպե՞ս դիմանամ, չէ՞ որ իր տեղում անվերջ կանգուն մնացած ու սարսուռներին դիմակայած քարն էլ չի դիմանա այս ամենին, ուր մնաց ես դիմանամ՝ իմ այս տկար մարմնով:
|
Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ:
|
Տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, իսկ կանայք՝ հետաքրքրասիրությունից: Հետո երկուսն էլ հիասթափվում են:
|
Մեր ժամանակներում աշխարհը ղեկավարում են անհատականությունները և ոչ թե գաղափարները:
|
Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն, ինչ հենց իրենց է անհրաժեշտ: Ահա թե ինչն եմ ես համարում անսահման մեծահոգություն:
|
Երբ մարդ երջանիկ է, միշտ լավն է: Բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են լինում:
|
Ինչի մասին չեն խոսում, թվում է՝ դա չի էլ եղել: Միայն խոսքերն են շունչ տալիս երևակայություններին:
|
Միայն սահմանափակ մարդկանց են տարիներ պետք զգացմունքից ազատվելու համար: Մարդն իր գլխի տերն է, վշտին կարող է վերջ տալ նույնպիսի հեշտությամբ, ինչպես և կարող է հաճույք ստեղծել: Ես չեմ ուզում զգացմունքների զոհը դառնալ:
|
Պետք չէ զգացածը բառերով արտահայտել:
|
Հետաքրքրասիրությունը վեր է ահից:
|
Հիանալի կլիներ, եթե ամեն մարդ իր հետ աշխարհ բերեր խաղաղություն, այլ ոչ թե կյանք, որի վրա է հիմնվում խաղաղությունը`պատերազմի գնով...☹
|
Դու կոտրել ես ինձ ծաղկի նման, որին պոկում են, հիանում ու դեն նետում....
|
Լավ է դու լռես, քան հոգիդ:
|
ԻՆձ կանգնեցնում է միայն մի բան. գուցե էլ կարիքս չունե՞ս, գուցե էլ չկա՞ զգացմունք: Ոչ, դու անպայման կզանգես. կանցնի մեկ ժամ, մեկ օր, մեկ շաբաթ, բայց կզանգես: Սպասումներով եմ ու հավատով, թեկուզ անպաշտպան ու կարոտով...
|
|