Ընդհանուր նյութերի քանակը` 824 Ցույց է տրվում: 41-60 |
Էջեր: « 1 2 3 4 5 ... 41 42 » |
Ասում են հպարտությունը խեղդում է մարդկանց, բայց ես կասեմ. «Այն մարդիկ են խեղդվում, ովքեր ստիպում են իրենց դեմ բանեցնես հպարտությունդ»:
|
Եթե ուզում ես հաջողության հասնել, ուշքդ գլխիդ պահիր, իսկ դրա համար հարկավոր է մտերմանալ կամ ձևացնել, թե մտերիմ ես նրանց հետ, ովքեր առաջին տեղերն են գրավում այս աշխարհում, որտեղ արտաքին, ցուցադրական փայլն ամեն ինչից վեր է:
|
Գոռոզության ու ագահության այս աշխարհը իդեալիստին ու երազողին խեթ է նայում: Եթե երազողը նայի բարձրում սլացող ամպերին, նրան կկշտամբեն պարապ-սարապ մնալու համար: Եթե նա ականջ է դնում քամու երգին, որը շոյում է նրա հոգին, այդ նույն ժամանակ շրջապատի մարդիկ շտապում են տիրանալ նրա ունեցվածքին:
|
Նրա խիղճն ամենևին էլ չէր լռում, իսկ սիրտը, համենայն դեպս, զգայնորեն արձագանքում էր ամեն ինչի:
|
Որպեսզի քեզ ատեն, բոլորովին պարտադիր չէ լինել վատն ու չարը։ Բավական է դառնալ մի քիչ հաջողակ։
|
Ես պարտավոր չեմ փոխվել։ Դուք եք պարտավոր կա՛մ ընտելանալ, կա՛մ հեռանալ։
|
Իսկ նա ասաց, որ նախընտրում է հրազենային գնդակ ճակատին, քան ունենալ հիմար կին:
|
Ամուսնությունից հետո ամուսինները բացահայտում են, որ իրենց կանայք ամենևին էլ հիմար չեն, ինչպիսին ձևանում էին:
|
Կյանքում, եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր:
|
Մարդու հիվանդությունը բուժելու կարողություն տրված է միայն բժիշկներին, Իսկ մարդու հոգին բուժելու կարողությունը՝ միայն ԱՍՏԾՈՒՆ։
|
Պահակություն անելիս ժամանակն անցկացնելու լավագույն միջոցներից մեկն ինքն իրեն խոսելն է:
|
Ինչպիսի սոսկալի տառապանքներ, ինչպիսի տանջալից տագնապ է ապրում մարդը, երբ որոշվում է նրա ճակատագիրը: Ամենասովորական բաներն այդ ժամին դառնում են կարևոր իրադարձություններ, ուրախացնում են նրան, կամ էլ՝ հուսահատեցնում…
|
Զվարճալի կլիներ, եթե պատերն ականջներից բացի, որ վերագրում են նրանց, ունենային նաև աչքեր ու լեզու և բոլոր անցորդներին պատմեին այն ամենի մասին, ինչ տեսել են ու լսել:
|
Լինել լավը, նշանակում է ներդաշնակվել ինքն իր հետ...
|
Ոչ մի քաղակակիրթ մարդ չի զղջում երբևէ, որ տրվել է հաճույքին, իսկ անքաղաքակիրթը չգիտե ինչ է հաճույքը...
|
Փաստորեն իրական աշխարհում մեղսագործները չեն պատժվում, ոչ էլ՝ անմեղները հատուցվում...
|
Ինչ-որ բանի մասին մտածիր միայն այն ժամանակ, երբ հիշելը հաճելի է..
|
Շատ իմանալը խելք չի սովորեցնում, փորձն է խելք սովորեցնում...
|
Պետք չէ միայն մեկ անհատի սիրույն փոխել սկզբունքայնության ու ուղղամտության մասին ունեցած պատկերացումներդ: Եվ ոչ էլ փորձիր քեզ կամ ինձ համոզել, թե եսասիրությունը հեռատեսություն է, կամ որ առողջ դատողությունն արհամարհելով` երջանկությունդ կապահովես...
|
Որքանով է արդար մերկացնել որևէ մեկի անցյալի սխալները` առանց իմանալու, թե նա ինչ է զգում տվյալ պահին...
|
|