Թեստ. «Կարողանո՞ւմ ես արդյոք շփվել» - 8 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 8 » Թեստ. «Կարողանո՞ւմ ես արդյոք շփվել»
20:37
Թեստ. «Կարողանո՞ւմ ես արդյոք շփվել»
1 Ծանոթացել ես երիտասարդի հետ. նա քեզ դուր է գալիս, բայց ծնողներդ ասում են, որ համապատասխան չեք: Ինչպե՞ս կարձագանքես.
ա. գուցե նրանք ճի՞շտ են: Կսկսեմ նրան մի քիչ այլ կերպ նայել
բ. կարծում եմ` նրա հանդեպ հետաքրքրությունս չի նվազի
գ. նա ինձ է´լ ավելի դուր կգա:

2 Այս արտահայտություններից ո՞րն է քեզ համապատասխանում.
ա. առանց բջջայինի, ասես, առանց ձեռքերի լինեմ: Մենք ընկերուհիներով միշտ կապի մեջ ենք
բ. եթե հարմար չէ կամ ցանկություն չունեմ բջջայինի պատասխանելու, չեմ արձագանքում: Ում պետք է, էլի կզանգի
գ. Երբ զանգում եմ բջջայինով, հարցնում եմ` հարմա՞ր է արդյոք խոսելը:


3 Գեղեցիկ սանրվածք ես արել, իսկ ընկերոջդ դուր չի գալիս: Ինչպե՞ս կընդունես.
ա. ինձ շատ անհարմար կզգամ
բ. շտապ կգտնեմ հայելի և առաջվա պես կհարդարվեմ
գ. կասեմ, որ պիտի համակերպվի:

4 Ընկերոջիցդ հանկարծ սառնություն և օտարություն ես զգում: Ինչպե՞ս կպահես քեզ.
ա. կփորձեմ չարձագանքել: Չեմ սիրում այդպիսի խաղեր
բ. ինձանից կստանա նույն պատասխանը
գ. Կսկսեմ շողոքորթել և հարցնել, թե ինչ է պատահել:
5 Պատրաստվում ես հյուր գնալ: Ի՞նչ տպավորություն կուզեիր թողնել.
ա. ամենալավ
բ. նայած` ինչ մարդիկ են: Կուզենայի երևալ շատ անհամապատասխան
գ. կարևորը` ինքս ինձ դուր գամ:

6 Քեզ ծանոթացնում են շատ համակրելի երիտասարդի հետ: Դու …
ա. բնական է, կփորձեմ նրան դուր գալ
բ. զուսպ կլինեմ: Չեմ ուզի նկատի, որ տպավորություն է թողել
գ. չգիտեմ, կախված է նրանից, թե որքանով է հետաքրքիր զրուցակից:

7 Աշխատանքում ի՞նչը կարող է լինել կարևոր խթան.
ա. ճանաչումը, հաջողությունը
բ. Մասնագիտական աճը, լավ աշխատավարձը, հեռանկարները
գ. Շատ հետաքրքիր աշխատանքը:

8 Ինչպե՞ս ես քեզ զգում քիչ ծանոթ մարդկանց հետ.
ա. նորմալ
բ. շատ եմ նյարդայնանում
գ. լարվում եմ, երբ պետք է զրույցի բռնվեմ:

9 Ընկերուհիդ քննադատում է նոր հագուստդ: Ինչպե՞ս կարձագանքես.
ա. ոչ մի կերպ: Միայն կհիշեցնեմ, որ մեր ճաշակները տարբեր են
բ. մեկ անգամ էլ կմտածեմ` արժի՞ արդյոք այսպես հագնվել
գ. կվշտանամ և, իհարկե, նրա մոտ այլևս դա չեմ հագնի:

10 Այս հիմնավորումներից ո՞րն է քեզ համապատասխանում.
ա. Չեմ սիրում վիճել: Լավ է ցույց տալ, որ համաձայն ես կամ լռել
բ. միշտ ունեմ իմ կարծիքը և պնդում եմ այն
գ. ոմանք կարողանում են համոզել: Եթե ինձ հետ բարեհամբույր խոսեն, ապա կարող եմ զիջել:

11 Ի՞նչ ես զգում, երբ հանդիպում ես մի աղջկա, ով ավելի հնարամիտ և սրամիտ է, քան դու.
ա. չգիտեմ ինչու, քաշվում եմ
բ. մեր մեջ առաջանում է դիմակայություն
գ. անկեղծ ասած` այդպիսիներին տանել չեմ կարողանում:

12 Արձակուրդից ուշ ես վերադարձել: Գալիս ես դպրոց, իսկ ամբողջ դասարանը մի աղջկա բոյկոտ է հայտարարել: Կմիանա՞ս նրանց.
ա. երևի այո. եթե բոլորն այդպես են որոշել, ուրեմն նա արժանի է
բ. իհարկե, ոչ: Հակառակը, կմոտենամ և կնստեմ նրա կողքին: Ատում եմ, երբ բոլորը մեկի դեմ են լինում
գ. չգիտեմ, պետք է նրանից էլ հարցնել, թե ինչ է եղել: Մի խոսքով, կփորձեմ ինչ-որ կերպ դա հարթել:

Հաշվիր միավորները
1. ա-5 բ-2 գ-0
2. ա-5 բ-1 գ-2
3. ա-3 բ-5 գ-1
4. ա-2 բ-0 գ-5
5. ա-5 բ-3 գ-1
6. ա-5 բ-2 գ-1
7. ա-5 բ-3 գ-1
8. ա-1 բ-5 գ-3
9. ա-1 բ-3 գ-5
10. ա-5 բ-1 գ-3
11. ա-3 բ-1 գ-5

10-12 միավոր
Ձգտում ես ինքնահաստատման և փորձում ես ուժերդ: Նախընտրում ես ոչ թե համաձայնվել, այլ հակաճառել: Հոգեբանները դա անվանում են «դեռատի հակասության հոգի»: Որոշակի տարիքում միանգամայն նորմալ է, ուզում ես ցույց տալ, որ բոլորի նման չես:
Սակայն զարգացման այս փուլից պետք է կարողանալ դուրս գալ և ժամանակին հասկանալ, որ մյուսները ևս կարող են ինչ-որ հարցում ճիշտ լինել: Հակառակ դեպքում հեշտ է դառնալ ծիծաղելի, ով հռչակվում է իր համառությամբ: Իրականում այդպիսիններն ասես չարաճճի երեխա լինեն, չունեն սեփական հայացքներ և մշտապես կախում ունեն ուրիշների կարծիքից: Ուղղակի նրանք միշտ հակառակն են անում:

13-18 միավոր
Անկախ ես քո հայացքներում և կարծիքներում: Քննադատությունն ու բացասական արձագանքները քեզ քիչ են հուզում: Երբեմն շատ ավելի ինքնավստահ և անհաշտ ես թվում: Մեծ մասամբ այդպես էլ կա. փոխզիջող չես: Բայց կարևորը յուրօրինակ ես, ոչ սովորական: Ոմանց դա դուր է գալիս, ոմանց` ոչ: Գրավում ես մարդկանց, ում հետ քեզ հետաքրքիր է: Դրա հետ մեկտեղ ընկերուհիներդ հաճախ նեղանում են կտրուկ, ավելորդ կոպիտ բնավորությանդ պատճառով: Սիրող տղան քեզ կարող է եսասեր համարել, իր ցանկությունների նկատմամբ անտարբեր: Փորձիր լինել ավելի նուրբ, սովորիր կայացնել փոխշահավետ որոշումներ` պահպանելով անհատականությունդ:
19-37 միավոր
Վերաբերմունքդ մարդկանց հանդեպ կարծես բավական ներդաշնակ է: Բացասական գնահատականները քեզ տհաճ են, դրա համար էլ ուշադրություն ես դարձնում քննադատությանը: Եվ եթե այն ճշմարիտ է, պատրաստ ես հաշվի առնել: Միաժամանակ չես ձգտում ամեն գնով հավանության արժանանալ, չես «պատռվում» բոլորին դուր գալու համար: Կարևորը` սիրող մարդիկ քեզ փոխադարձաբար պատասխանեն:
Հիմնականում քեզ լավ են վերաբերվում: Քեզ համար ընկերներդ միշտ ուրախ են, որ ունակ ես ընդունելու և հարգելու իրենց կարծիքը: Այդ հատկանիշն օգնում է ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ` չկորցնելով սեփական «ես»-դ: Շարունակիր նույն կերպ:

38-48 միավոր
Շատ ես ուզում, որ քեզ գովեն: Քեզ չի բավարարում այն, որ ճիշտ ես, պետք է նաև շրջապատի հավանությունը ստանաս` հատկապես նրանց, ովքեր հեղինակություն են վայելում: Իհարկե, հաճելի է լսել հաճոյախոսություններ և լինել ուշադրության կենտրոնում, սակայն որոշ մարդկանց արդյոք շատ չե՞ս գերագնահատում: Գուցե նրանք պարզապես մանիպուլյացիայի են ենթարկում քեզ և ուրիշներին` օգտվելով ձեր թուլություններից:
Շատ ես կախված շրջապատի ազդեցությունից: Վատ է, եթե դա կաշկանդում է կամքդ, ստիպում է անընդհատ կասկածել ուժերիդ և խանգարում ապրել այնպես, ինչպես ինքդ ես ճիշտ համարում: Բայց դա նաև իր դրական կողմն ունի: Կամակոր չես, նշանակում է` ունակ ես փոխվելու : Հետևություններն ինքդ արա:

49 միավոր և ավելի
Ինչ էլ անես, մտածում ես, թե ինչպես դրան կվերաբերվի շրջապատդ: Դու հավանություն ստանալու կարիք ունես յուրաքանչյուրից, ով այդ պահին մոտակայքում է: Քեզ թվում է, թե բոլորը քեզ են նայում: Երբեմն էլ չես բողոքում անգամ այն իրավիճակից, որը քեզ տհաճ է և զիջում ես անցանկալի պահանջներին շրջապատի մոտ դժգոհություն չառաջացնելու համար:
Այս կերպ վնասում ես ինքդ քեզ: Կախման մեջ ես ընկնում, իսկ մարդիկ մտածում են, թե կարելի է քեզ հետ հաշվի չնստել: Ինչքան հաճախ ես ուրիշների համար գործում, այդքան քիչ են քո` անձնական կյանքի նպատակային ուղղվածության հնարավորությունները: Փորձիր լսել ինքդ քեզ, միայն այդպես կարելի է որոշել` ինչն է վատ կամ լավ անձամբ քեզ համար:
12. ա-5 բ-1 գ-3

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 811 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar