Թեստ. Արդյո՞ք խանդոտ ես - 8 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 8 » Թեստ. Արդյո՞ք խանդոտ ես
20:33
Թեստ. Արդյո՞ք խանդոտ ես
Որքան էլ պնդենք, որ խանդը վատ զգացմունք է, միևնույն է, խանդում ենք:
Գուցե բնության մեջ գոյություն ունեն չխանդոտ էակներ, բայց մենք նրանց հետ ծանոթ չեն: Օթելլոն իրական կյանքում մռայլ ու բավական տհաճ անձնավորություն էր: Իսկ ինչպիսի՞ն ես դու:
1. Լավագույն ընկերուհիդ սիրահարվել է և ժամանակ չի գտնում քեզ հետ շփվելու: Ի՞նչ ես զգում.
ա) նրան կարելի է հասկանալ, երևի ինքս էլ այդպես կվարվեի
բ) մի՞թե կարելի է խաչ քաշել մեր ընկերության վրա` ինչ-որ հիմարի պատճառով. վիրավորական է
գ) վստահ էի, որ ինձ համար ժամանակ միշտ կգտնի, բայց սխալվեցի. պատահում է
դ) ուզում է` թող սիրուց գժվի, իր գործն է, իսկ ես ընկերների պակաս չունեմ:

2. Ձեր ընկերախմբի տղաներից մեկը հանդիպում է սեքսուալ արտաքինով և, ըստ խոսակցությունների, բավական հասանելի աղջկա հետ: Տղաները, այդ թվում` ընկերդ, քննարկում են օրիորդի արժանապատվությունը: Ինչպե՞ս դրան կվերաբերվես.
ա) չափազանց կբարկանամ և կփորձեմ ընկերոջս հեռու պահել բամբասկոտներից
բ) ոչ մի կերպ, իմ ի՞նչ գործն է ուրիշի հետաքրքրությունները: Ծիծաղել ու դատարկախոսել ես էլ եմ սիրում
գ) որտեղի՞ց հայտնվեց այս աղջիկը, գոնե աչքիցս հեռու չքվի
դ) նրա կողքին ինձ անշնորհք բադիկ եմ զգում, բայց նա մեղավո՞ր է, որ հմայիչ է:

3. Սիրածդ էակի հետ դիսկոտեկ ես գնացել. ձեզ միանում է նրան ծանոթ մի գեղեցկուհի: Ընկերդ երկուսիդ էլ ուշադրություն է դարձնում, իսկ գեղեցկուհին փորձում է գրավել ընկերոջդ: Ի՞նչ կանես.
ա) ոչինչ, եթե նա ընկերոջս ավելի է դուր գալիս, քան ես, ի՞նչ կարող եմ անել
բ) կձգտեմ ավելի գրավիչ լինել, կատակներ անել, սրամտել. ամեն կերպ ինձ առաջին պլան կմղեմ
գ) առաջին իսկ հնարավորության դեպքում այդ օձից հեռու տեղ կտանեմ
դ) կհեռանամ. այդպիսի խաղերը ինձ համար չեն, չեմ պատրաստվում կռիվ տալ ինչ-որ մեկի ուշադրությանն արժանանալու համար:

4. Ընկերուհիդ ուզում է, որ ընկերը իր անունը դաջի ուսին: Կարծիքդ.
ա) հիմարություն է, բայց եթե տղան համաձայն է, հաղթանակն իրենն է
բ) սիրո դրսևորման գեղեցիկ նշան է
գ) իսկ նա մտածել է` ինչ կզգա երիտասարդը, երբ իրենք բաժանվեն
դ) ուզում է իր դրոշմը դնել, իսկ դա վիրավորական է. տղան հո նախրի ցուլիկ չէ:

5. Պատրաստվում ես դիսկոտեկ գնալ և վերջին պահին ճակատիդ պզուկ ես հայտնաբերում: Կգնա՞ս.
ա) իհարկե, տհաճ է, բայց` ոչ մահացու: Ինչո՞ւ զրկվեմ հաճույքից
բ) ոչ մի դեպքում, որպեսզի վրաս ծիծաղե՞ն
գ) կգնամ և առաջինը կպարեմ լույսի տակ. այդ դեպքում բոլորի հետաքրքրությունը կմարի
դ) չեմ փախչի դրանից. այսպես թե այնպես վաղը բոլորը կտեսնեն:

6. Քնելուց առաջ զանգում ես ընկերոջդ` բարի գիշեր մաղթելու, իսկ նա տանը չէ: Ի՞նչ կմտածես.
ա) երևի հարևանի տղայի հետ է լեզվին տալիս
բ) ու՞ր է կորել այսքան ուշ ժամի. բան չի ասել երեկոյան ծրագրերի մասին
գ) ե՞րբ է գալու, այնքան եմ ուզում լսել ձայնը
դ) հավանաբար երեկվա աղջկա հետ է. հենց այնպես չէր նրա կողմը նայում:

7. Ենթադրենք լողալ չգիտես, իսկ ընկերդ պատրաստվում է լողավազան գնալ, բայց` առանց քեզ: Ի՞նչ կասես.
ա) «գնա, միայն թե խոսք տուր, որ երկուշաբթի թատրոն կգնանք»
բ) «ավելի լավ, վերջապես կզբաղվեմ իմ գործերով»
գ) «գուցե որոշել ես ինչ-որ մեկի հետ նոր սիրախաղ սկսել, իսկ ես խանգարո՞ւմ եմ»
դ) «ուզում ես ինձանից ազատվել, հա՞, միայն թե փորձիր»:

8. Ընկերոջդ գրպանից պատահաբար թղթի կտոր է ընկնում, որի վրա գրված է աղջկա անուն և հեռախոսահամար: Ինչպե՞ս կարձագանքես.
ա) կվերցնեմ ու կտամ նրան. գուցե կարևոր բան է
բ) մեծ սկանդալ կսարքեմ, որ խրատ լինի ինձ դավաճանելու համար
գ) թուղթը աչքի առաջ կտոր-կտոր կանեմ
դ) լուռ կվերադարձնեմ, բայց համարը կհիշեմ: Հետո կզանգեմ, կճշտեմ` ով, ինչ, որտեղ, երբ:

9. Սիրեցյալիդ պարանոցին համբույրի հետքեր ես նկատում: Արձագանքդ.
ա) «Ախ, դու ոչխար, իզուր չէին շշուկները, որ աչք ես դրել 5-րդ մուտքի փողոցայինի վրա»
բ) «մեր մեջ ամեն ինչ վերջացած է»
գ) «սա ի՞նչ է, ո՞վ է քեզ կծել, ցավո՞ւմ է»
դ) «երևում է` ես քեզ արդեն չեմ բավականացնո՞ւմ»:

10. Պատահաբար լսում ես ընկերոջդ հիացած արտահայտությունները դասընկերուհու մասին: Ի՞նչ կզգաս.
ա) հետաքրքրասիրություն: Հետաքրքիր է` ի՞նչն է նրան այդքան գրավել, որ ես չունեմ
բ) հիասթափություն: Նշանակում է` նրա համար այնքան էլ լավը չեմ
գ) հետաքրքրություն: Լավ առիթ է օգտակար տեղեկություն քաղելու և որպես զենք օգտագործելու համար
դ) ի՞նչ իրավունք ունի հիանալ ուրիշի արժանիքներով, երբ ես կամ:

11. Կարծես ընկերոջդ փոխել են. կա´մ լռում է, կա´մ վիճում: Դա քեզ անհանգստացնո՞ւմ է.
ա) իհարկե: Թող չմտածի, որ կհանդուրժեմ: Պետք է բացատրի իր պահվածքը
բ) նման վարքի միայն մեկ բացատրությունը մեկն է. կողքից նոր սիրավեպ ունի
գ) երևի խնդիրներ ունի. պետք է խոսել: Գուցե կարողանա՞մ օգնել
դ) քմահաճույք է, կանցնի. փոքր չէ, գլուխ կհանի:

12. Մինչ ձեր ընկերւթյունը նա հիմարավարի էր հագնվում: Նրան ստիպեցիր փոխել ոճը և հիմա աղջիկների ուշադրության կենտրոնում է: Քեզ մեղադրո՞ւմ ես դրանում.
ա) թող նայեն, միևնույն է, նա իմն է
բ) այո, երևում է` ջանք չեմ խնայել, հիմա պետք է աչքերս չորս անեմ
գ) ինչո՞ւ պետք է ինձ մեղադրեմ. հաճելի է, որ նկատվեց
դ) չպետք է խառնվեի իմ խորհուրդներով: Ի՞նչ արած` տանել չեմ կարողանում, որ մեկն իրեն այլանդակում է:

Հաշվիր միավորները
1. ա-15 բ-5 գ-10 դ-5
2. ա-5 բ-20 գ-10 դ-15
3. ա-15 բ-10 գ-5 դ-20
4. ա-10 բ-5 գ-15 դ-20
5. ա-15 բ-10 գ-20 դ-5
6. ա-20 բ-10 գ-15 դ-5
7. ա-15 բ-20 գ-5 դ-10
8. ա-20 բ-10 գ-5 դ-15
9. ա-5 բ-10 գ-15 դ-20
10. ա-15 բ-5 գ-20 դ-10
11. ա-10 բ-5 գ-15 դ-20
12. ա-20 բ-5 գ-15 դ-10
Մինչև 80 միավոր
Ահավոր խանդոտ ես: Եվ դա կախվածության մեջ է քեզ գցում զուգընկերոջդ վարքից: Այսպիսի խանդը վկայում է ինքնավստահության բացակայության մասին: Հոգուդ խորքում չես հավատում, թե ինչպես կարող էր նա` կատարելության մարմնացումը, ընտրել քեզ` գորշ մկնիկիդ: Այդ իսկ պատճառով անընդհատ վախենում ես կորցնել նրան: Բայց հենց քո պահվածքով ես նրան դրդում ավելի հետաքրքիր ու հանգիստ ընկերուհի փնտրելու: Վերջապես զբաղվիր քեզանով: Օրագիր պահիր: Էջերը երկու մասի բաժանիր: Աջ կողմում գրիր այն ամենը, ինչ դուր է գալիս քեզ քո մեջ` արտաքինդ, արարքներդ, բնավորությանդ գծերը, իսկ ձախում` դուր չեկողները: Ամենօրյա վերլուծություն կատարիր և ընդգծիր` ինչպես և որ դեպքում են դրսևորվում լավ ու վատ գծերդ: Գրառումներդ հաճախ ընթերցիր: Շուտով կտեսնես` ինչպես է կյանքդ փոխվում: Ուրիշին մի նախատիր, ավելի լավ է ինքդ քեզ սիրիր:

80-ից 150 միավոր
Քեզ ափերիցդ հանելը հեչտ չէ: Իսկ եթե դուրս ես գալիս, չես խնայում ո´չ քեզ, ո´չ ընկերոջդ, որովհետև համոզված ես, որ սերը փոխադարձ նվիրվածություն է: Սանձիր կրքերդ: Հարձակում գործելով երիտասարդի վրա` ստիպում ես նրան անցնել պաշտպանության: Դա արդեն պատերազմի սկիզբ է: Իսկ ռազմական գործողությունները չեն նպաստում ըմբռնմանը: Այս գնով ձեռք բերած հաղթանակդ կործանում է զգացմունքը: Եթե քեզ համար սերն ավելի կարևոր է, քան սեփական արդարացիությունդ մշտապես ապացուցելը, զսպիր հույզերդ: Դիվանագիտություն սովորիր, փորձիր մարդավարի բացատրել` ինչն է քեզ հատկապես նեղացնում և անհանգստացնում:

155-ից 220 միավոր
Կեցցես: Ճիշտ է, քեզ ծանոթ է խանդը, սակայն շատ լավ հասկանում ես, որ անվստահությունն ու կասկածամտությունը բաժանման ճանապարհն է: Հիմա չես կարող բուռն տեսարաններ սարքել կամ հարաբերություններ պարզել, բայց կարող ես հմտորեն ներկայացնել առարկություններդ և պահանջել պատասխաններ` ըստ էության: Բայց արդյոք չափազանց ռացիոնալ չես: Եթե զգացմունքներդ միշտ խիստ վերահսկես, ընկերոջդ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ թե´ նա, թե´ ձեր հարաբերությունները քեզ քիչ են հետաքրքրում: Երբեմն կարելի է փոքրիկ թուլություններ ու քմահաճույքներ թույլ տալ, որոնք կզարդարեն կյանքդ:

225 միավոր
Դե, գիտես... Կա´մ այնքան էլ անկեղծ չես պատասխանել թեստի հարցերին, կա´մ այն հազվադեպ հանդիպող մարդկանցից ես, ում ծանոթ չէ «խանդ» հասկացությունը: Իհարկե, հիանալի է, որ ընկերոջդ չես համարում սեփականությունդ և կարիք չունես մշտապես ապացուցել անփոխարինելիությունդ: Բայց կյանքի հանդեպ ունեցած նման վերաբերմունքով դժվար կլինի քեզ համար մեկին գտնել: Իսկ եթե աղջիկը չի խանդում և ընկերոջ խանդին էլ լուրջ չի վերաբերվում, նշանակում է` ինչ-որ բան այն չէ... Գուցե մի քիչ դրամատիզմ ավելացնես ձեր հարաբերություններին: Մի քիչ կոկետությունը չի խանգարի:

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 839 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar