ուրտը կոփվելու համար է. ինչպես մարզվել ձմռանը - 21 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » ուրտը կոփվելու համար է. ինչպես մարզվել ձմռանը
10:06
ուրտը կոփվելու համար է. ինչպես մարզվել ձմռանը

Եթե չեք սիրում մարզասրահներ, սովոր եք մարզվել բնության գրկում, ապա վստահաբար կարելի է պնդել, որ ձմեռվա սառը օդը կարող է խոչընդոտ լինել Ձեր մարզումների հարցում: Բայց սա հաղթահարելի է: Մաքուր օդին մարզումները ունեն բազմաթիվ առավելություններ. դրանք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել: Լավագույն գաղափարը, իհարկե, վազքն է: Սկսենք նրանից, թե ինչ պետք է հագնել: Ճիշտը ոչ թե բամբակյա իրերն են, ինչպես ընդունված է համարել, այլ նեյլոնե, քանի որ բամբակն ունի խոնավություն կուտակելու հատկություն, իսկ անհրաժեշտ է, որ մարզազգեստը կարված լինի մի կտորից, որը հավաքում է խոնավությունն ու դուրս բերում այն: Մարզազգեստ գնելիս նայեք, որ վրան գրված լինի dri-fit. դա լավագույն տարբերակն է:

Մարզման համար նախատեսված տաբատը պետք է տաք լինի, չմոռանաք նաև տակից զուգագուլպաներ հագնել:

Վազքուղի դուրս գալ չի կարելի առանց ձեռնոցների ու գլխարկի:

Հիշեք' եթե ջերմաստիճանը 15 աստիճանից էլ իջնի, ապա լրացուցիչ տաքության կարիք կլինի:

Ամեն դեպքում մի փաթաթեք Ձեզ հագուստով: Եթե դուրս գաք և թեթևակի ցուրտ զգաք, դա այն է, ինչ պետք է, որովհետև հենց սկսեք վազել, Ձեր մարմնի ջերմաստիճանը կբարձրանա:

Վազելուց առաջ անպայման թեթև տաքացրեք մկանները, քանի որ սառած մկանները այնքան էլ ճկուն չեն: Նախավարժանք կատարեք, իսկ վազքը սկսեք դանդաղ քայլից, ապա աստիճանաբար արագացրեք:

Վազքով զբաղվել կարելի է ձյան վրա, բայց ոչ սառույցի: Վնասվածքներից խուսափելու համար փոքր քայլերով առաջ շարժվեք:

Ձմռանը սառը օդը շատ արագ կջրազրկի Ձեզ, դրանից խուսափելու համար չմոռանաք Ձեզ հետ հեղուկ վերցնել:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 857 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar