
Հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ օգտագործող տարեց մարդիկ, իրականում, ոչնչով չեն օգնում իրենց առողջությանը: Այսպիսի սննդակարգն ամենևին չի փրկում նրանց ինսուլտից ու ծերունական թուլամտությունից (դիմենցիա): Շատ նարինջ ուտող, թեյ, սուրճ, կարմիր գինի խմող մարդիկ նյարդաբանական խնդիրների առջև կանգնելու նույն հավանականությունն ունեն, ինչ մյուսները:
Այս եզրակացությանը հանգած գիտնականները նշում են, որ, չնայած որոշակի վիտամիններ կարող են ապահովել ուղեղի պաշտպանությունը, սակայն սա չի վերաբերում բոլոր հակաօքսիդանտներին:
Ուսումնասիրություններին մասնակցել է 55 անց 5395 կամավոր: Հետազոտության ընթացքում 599 մարդու մոտ ախտորոշվեց թուլամտություն, որից 484 դեպքերում այն առաջացել էր Ալցհեյմերի հիվանդության պատճառով: Հետազոտվողներից 601 հոգի ստացավ առաջին ինսուլտը:
Սակայն հնարավոր չեղավ հայաօքսիդանտների ընդհանուր օգտագործման և ուղեղի մոխրագույն կամ սպիտակ նյութի ծավալի ավելացման միջև առկա որևէ կապ: Ամեն դեպքում մասնագետները դեռևս խուրհուրդ չեն տալիս հրաժարվել հակաօքսիդանտներով հարուստ մթերքներից: Ավելին, նրանք առաջարկում են օգտագործել Е և С վիտամիններ, որոնք իջեցնում են թուլամտության և ինսուլտի առաջացման հավանականությունը: