Օրական ինչքան միրգ ու բանջարեղեն է պետք ուտել առողջ լինելու համար - 21 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Օրական ինչքան միրգ ու բանջարեղեն է պետք ուտել առողջ լինելու համար
09:59
Օրական ինչքան միրգ ու բանջարեղեն է պետք ուտել առողջ լինելու համար

Բուսական սննդի կարևորությունը մարդու օրգանիզմի համար անգնահատելի է: Վերջերս բրիտանացի դիետոլոգները հայտարարեցին, որ մի քանի այսպիսի մթերքների ճիշտ չափաբաժինը պաշտպանում է օրգանիզմը տարբեր հիվանդություններից:

Հաշվված է անգամ օպտիմալ քանակը չափաբաժինը' 650 գ: Եթե օրական ուտեք հենց այսքան միրգ ու բանջարեղեն, ապա հնարավոր է էականորեն նվազեցնել սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ավելի հաճախ խորհուրդ են տալիս 400 գ չափաբաժնով ուտել միրգն ու բանջարեղենը, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ սրտի լավ աշխատանքի համար հարկավոր է բարձրացնել ցուցանիշը:

Նրանք, ովքեր ուտում են 600 գ-ից ավել չափաբաժնով, մոտ 20%-ով ավելի քիչ են տառապում սրտային հիվանդություններից: Սա՝ համեմատած նրանց հետ, ում չափաբաժինը օրական կազմում է 250 գ:

Կարծում ենք՝ սրտանոթային խնդիրների առաջացման հավանականությունը քառորդ չափով նվազեցնելը հիանալի արդյունք է: Եվ դրան հասնելու համար պետք չէ լրացուցիչ ծախս կամ այցելություն բժիշկներին: Պարզապես ներառեք ձեր սննդակարգում ավելի շատ բանջարեղեն և միրգ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 681 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 1.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar