Լիմոնադի դիետա. այսպես է նիհարում Բեյոնսեն - 21 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Լիմոնադի դիետա. այսպես է նիհարում Բեյոնսեն
10:02
Լիմոնադի դիետա. այսպես է նիհարում Բեյոնսեն

Նիհարելու այս տարբերակը հայտնի դարձավ Բեյոնսեի շնորհիվ: Dreamgirls ֆիլմում նկարահանվելու համար երգչուհին 10 օր խմում էր հատուկ «լիմոնադ», որի շնորհիվ կորցրել էր մոտ 10 կգ:Լիմոնադը կոչվում է TheMasterCleanser է:

Նախապատրաստում

Դիետայից 3 օր առաջ հրաժարվում եք մսից և կիսապահածոյացված մթերքներից: Փոխարինեք սրանք մրգերով և բանջարեղենով: Դիետայից 2օր առաջ անցեք հեղուկ սննդակարգի: 3-րդ օրը ճաշացանկում թողնում ենք միայն նարնջի թարմ հյութ և ջուր: Եթե քաղցը տանջի, կարող եք բանջարեղեն ուտել:

Դիետա

Լիմոնադի պատրաստման համար անհրաժեշտ է 3 միջին չափսի կիտրոն, 15 ճաշի գդալ թխկու օշարակ, 0.5 թեյի գդալ սև պղպեղ և 2 լիտր գոլ, չգազավորված ջուր: Կիտրոնից պետք է քամել հյութն ու խառնել մյուս բաղադրիչերի հետ: TheMasterCleanser-ը խմվում է փոքր կումերով այն ժամանակ, երբ քաղցի զգացում է առաջանում: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 2.5 լիտր:

Ինչպես դուրս գալ դիետայից

Առաջին օրը թույլատրվում է միայն նարնջի հյութ, 2-րդ օրը կարելի է սկսել հեղուկ սննդի օգտագործումը, 3-րդ օրը ավելանում են մրգերն ու բանջարեղենը:

Այս դիետային շատ դժվար է հետևել հաճախակի քաղցի առաջացման պատճառով: 3-5 օրերին ֆիզիոլոգիական անհարմարությունը հասնում է իր պիկին, որից հետո սառնարանին մոտենալու սուր ցանկությունը կորցնում է սրությունը:

Լիմոնադե դիետան պետք չէ կրկնել ամենաքիչը մեկ տարվա ընթացքում: Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս երկար ժամանակ պահպանել այս դիետան: Ճիշտ է, դիետայի հեղինակը պնդում է,ո ր այն կարելի է 40-45 օր պահել, սակայն դիետոլոգները կտրականապես դեմ են դրան: Վերջիններիս կարծիքով՝ այս դիետայի հիմնական առավելությունը կիսապահածոյացված սննդամթերքից հրաժարվելն է:

Բժշկի հետ խորհրդատվությունը նախքան դիետային հետևելը պարտադիր է: Շաքարախտով հիվանդների, խոց ունեցողների համար այս դիետան կտրականապես արգելված է:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1014 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 3.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar