Բաժանման խնդիրները. . . - 21 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Բաժանման խնդիրները. . .
09:51
Բաժանման խնդիրները. . .

Ամեն դրական կամ բացասական երևույթ ունենում է իր տրամաբանական ավարտը, այդ թվում նաև տղամարդու և կնոջ ներանձնային հարաբերությունները, որոնք ժամանակին դրական սկիզբ ունեին: Յուրաքանչյուր ոք կյանքի որևիցե էտապում գոնե մեկ անգամ այդ զգացումը ապրել է, որը թողել է իր վատ կամ լավ հետևանքները:

Ցանկալի է, որ զույգերը, սիրելով միմյանց, կախվածություն զգացում չունենան, ինչը հոգեբանորեն ավելի նպաստավոր է մարդկային ներաշխարհի համար: Եթե զույգերի փոխհարաբերություններում գալիս է մի պահ, երբ երկուսն էլ հասկանում են, որ բաժանման պահն է եկել, ապա պետք է գիտակցաբար մոտենալ բաժանման խնդրին, ինչն ավելի դրական է երկու կողմերի համար, քան մնալ միասին ու անընդհատ վիճել, նեղսրտել ու խրոնիկական սթրես ձեռք բերել:

Կան նաև զույգեր, ովքեր բաժանումից խուսափելու համար' ընտրում են ինչ-որ ծայրահեղ եղանակներ, այդուհանդերձ, վիճակագրություրը ցույց է տալիս, որ մեծամասնության մոտ զույգերից մեկն է հեռանում մյուսից, իսկ պատճառները կարող են լինել բազմապիսի, նույնիսկ չնչին մանրուքները, որոնք լուծում չեն ստացել ճիշտ ժամանակին' իրենց առաջացման ժամանակին, և արդեն արմատներ են գցել:

Առաջին հերթին բաժանման ցանկություն ծնվում է, երբ զույգերից մեկը կամ երկուսը անտարբերություն ու սառնություն են զգում հարաբերություններում: Հաջորդ և կարելի է ասել ամենակարևոր ասպեկտը համարվում է սեքսուալ խնդիրը, իսկ ավելի կոնկրետ, երբ զույգերը, որպես սեքսընկերներ` դադարում են միմյանց հասկանալ: Այս հանգամանքը կողմերից երկուսի համար էլ հավասարազոր կործանարար է:

Կարևոր ասպեկտներից է նաև ֆինանսական դրությունը, որի անկայունությունը կարող է խոչընդոտել հարաբերությունների հետագա ընթացքին: Եվ, վերջիվերջո, բացասական անդրադարձ կարող է ունենալ շրջապատի ազդեցությունը' բարեկամների, ընկերների, այլ զույգերի, ընտանիքի անդամների հակասական կարծիքները:

 

Դիտումներ: 754 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 2.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar