5 բան, որ տեղի է ունենում ձեր մարմնի հետ, երբ հանում եք բարձրակրունկ կոշիկները - 18 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 18 » 5 բան, որ տեղի է ունենում ձեր մարմնի հետ, երբ հանում եք բարձրակրունկ կոշիկները
12:00
5 բան, որ տեղի է ունենում ձեր մարմնի հետ, երբ հանում եք բարձրակրունկ կոշիկները

Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները վաղ թե ուշ երազում են զբոսնել նոր բարձրակրունկ կոշիկներով:

Սակայն միշտ չէ, երբ այն, ինչ դուր է գալիս, օգտակար է, այդ թվում` բարձրակրունկ կոշիկները: Ավաղ, շատ կանայք գիտեն դրանց վնասակար հատկությունների մասին, բայց միևնույն ժամանակ համառորեն չեն ցանկանում կրել ավելի ցածր և հարմարավետ կոշիկներ:

Եթե դուք ամեն օր սթրեսի եք ենթարկում ձեր օրգանիզմը հագնելով բարձրակրունկ կոշիկ, ապա պետք է իմանաք, թե ինչ է տեղի ունենում ձեր ոտքերի հետ, երբ  հանում եք դրանք:

Քայլելու ժամանակ մարդը սկզբում կանգնում է կրունկի վրա, այնուհետև արագ տեղափոխում է մարմնի քաշը ոտնածայրերին: Բարձրակրունկի վրա դա անհնար է և քայլելու սկզբունքը փոխվում է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձրակրունկի հաճախ կրումը բերում է անբնական ճնշման ոտնաթաթի վրա, ինչը սրունքի մկանների թուլացման և աքիլեսյան ջլի կրճատման պատճառ է դառնում: Դրանից հետո, երբ մարդը սկսում է ոտաբոբիկ քայլել, այդ ջիլը սարսափելի ճնշման է ենթարկվում և նույնիսկ կարող է պատռվել:

Կանանց, ովքեր շատ են կրում բարձրակրունկ կոշիկներ սպասում են հետևյալ վտանգները․

1. Ցավ իրանում՝ ծանրության կենտրոնի տեղափոխման հետևանքով

2. Թուլացած աքիլեսյան ջլեր և սրունքի մկաններ

3. Հոդերի ձևախեղում և տգեղ ուռուցքներ

4. Մատների թմրում

5. Օստեոպորոզի առաջացում՝ ծնկի հոդերի ճնշման պատճառով։

Եթե ինչ-որ պատճառներով չեք կարող հրաժարվել բարձրակրունկ կոշիկ կրելուց, փորձեք մեղմացնել դրանց վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա՝ հասարակ վարժությունների օգնությամբ: Երեկոյան մերսեք ոտնաթաթերը, նստած դիրքով ձգեք և ծալեք ոտքերը՝ օգնելով մկաններին լինել կենսունակ վիճակում:

 


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Գեղեցկություն և Առողջություն | Դիտումներ: 511 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar