Այսօր 29.03.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » Հայերեն » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ [ Ավելացնել նորը ]

Մեռնել ...
07.07.2012, 14:04
Եթե մեռնե՜լ …
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկնդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից …

Եթե մեռնե՜լ …
Թող սպանվե՛մ,
թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց …
Եթե գամվել՝
փարոսի՜ պես,
Արնաքամվել՝
հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝
դրոշի՜ պես …

Եթե մեռնե՜լ …
Բայց առայժմ ապրե՛լ է պետք։
Ավելացրեց: ARTUR |
Դիտումներ: 907 | Գնահատական: 4.6/9
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar