Ընդհանուր նյութերի քանակը` 43 Ցույց է տրվում: 1-20 |
Էջեր: 1 2 3 » |
ԵՐԿՆԱՅԻՆ ՍԵՐԸ
Գեղամ Խաչատրյան
Դու ինձ համար՝ կյանքիս գարուն,
Վարդն ես դու իմ երգող հոգու,
Պապակ սրտիս զովքի առուն
Եվ կենսատու ուժն ես ոգու:
Բացվել, շնչով քո հարակեզ,
Բուրում ես ինձ երազ ու սեր.
Անհագ սրտով եմ խմում քեզ,
Երջանկաբեր երկնային սեր:
|
KYANQICS ANCAV EVS MEK TARI
URAX U ANHOQ MANKUTYUN BARI
HISECI ORER URAX U BARI
SIRTS CHMLVEC HOGIS E LALI...
|
Մեծանում ենք տարեցտարի Հայացքի տակ քո բարի, Մեզ տալիս ես կրակ ու հուր Քո երազանքներով մաքուր:
Իմ ուսուցի՛չ, իմ ուսուցի՛չ, Դու՛մեր լույսի ակունք պայծառ, Մեզ տալիս ես հոգուց քո ջինջ Խոր գիտության ջահը միշտ վառ:
|
AMBOXC KYANQS QEZ EM SPASEL ... MIST UZECEL EM QEZ TESNEL BAYC CEM TESEL UZECEL EM QEZ HAMBUREL BAYC CEM KAROXACEL..///// EV GITEA INCU VOROVHETEV DU MIST EL IM KYANQUM CES EXEL
|
Կյանքին միշտ օտար, մահից վախեցող — Ես շրջում էի այս գունատ երկրում, Ուր չկար ցավի երջանկության ցող Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։ Նա իր կարոտով ու իր ցանկությամբ Վառվեց իմ ամուլ գոյության վերա — Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝ Ես նորան տեսա ու բախտից մեռա... Նա իր բոցերով այրեց ու գընաց. Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք, Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,— Մի պաղ քարացում աղոթքի կանգնած, Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք...
|
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում, Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում. — Դալուկ աշնան տխուր շողերն են մարում, Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։ Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ, Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում. — Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք, Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։ Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ, Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան. Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ, Գիշերի պես խորհրդավոր, դյութական. — Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում, Լույս հուշերի վտակներն են կարկաչում...
|
Քո անունո՛վ, Մարիա՜մ,
Քո անունով՝
Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
Ամառն առանց հերթի՝
Գարունի՜ց էլ առաջ,
Նպաստով է ապրում՝ քո անունով…
Եվ այստեղ կա մեկը քո անունով:
Ու երդվում եմ ես քեզ քո՛ անունով,
Որ ատում եմ մի քիչ
Եվ սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:
Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
Ինքը դո՛ւ չես, և նա… քո անունո՞վ:
Ուստի ատում մի քիչ
Ու սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան քո անունով:
Ես կանչում եմ նրան քո անունով
Ու տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:
Բայց կանչում եմ նրան քո անունով,
Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
Կանչում-կանչում էին ոգիներին բարի…
Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:
Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
Ու չի՞ լինում ո՛չ մի ոգի…
Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:
|
Երկու նռնակ՝ կրծքիդ վրա…
Երանի՜ թե նրանց պայթյունն ինձ սպաներ
Անտառի մեջ՝
Փասիանների ներկայությամբ
Կամ սենյակում՝
Վարագույրի վկայությամբ…
Ու երկու աչք՝ հոնքերիդ տակ
Պատերազմի երկու հրձի՜գ…
Ե՛կ, գրավի՜ր, միացրու քե՛զ.
Ես մի ամբողջ տիրություն եմ անտիրական,
Որ վաղուց է զգում կարիք
Քեզ պես վայրագ ու բարբարոս տիրակալի…
Ու երկու ոտք՝ նազանքիդ տակ,
Մկրատ մի նուրբ, որ կոպտորեն
Կտրատում է թելն ըղձանքիս,
Ինչպես լույսի էլեկտրական լարն են հանում,
Եվ խավարը անհուսության
Ինձ է ներսից շրջապատում…
Եվ զույգ ականջ՝
Ցորենագույն գանգուր մսե
Սևամազի գանգուրիդ տակ անթափանցիկ…
Եվ զո՜ւր մի կանչ.
Դու չե՛ս լսում,
Որովհետև…մտքիս մեջ եմ հետըդ խոսում,
Որովհետև մինչև անգամ…ծանո՜թ չեմ քեզ…
Ու թերևս դու կի՛ն էլ չես,
Այլ գուցե իմ…արգելանո՜ց,
Ուր հասնում են նռնե՜ր վայրի,
Ուր փասիաններն են զբաղվում հրձիգությա՜մբ,
Ուր հրազեն չի արձակում ո՜չ մի որսորդ…
Արգելանո՜ց…արգելանո՜ց:
Ես հասկացա՛,
Բայց…ոտքե՜րըս չեն հասկանում
Եվ, ինքնաշարժ կարկինի պես,
Բնա՜վ կամքըդ չհարցնելով՝
Հետևում են դեռևըս քեզ
Եվ չափում ա՛յն,
Ինչ կոչվում է «անմատչելի»,
Ու ձգվում է
Իմ հիացքից մինչև անծիր հմայքը քո,-
Մի անսահմա՜ն տարածություն,
Որ թերևըս հաղթահարվեր,
Թե աստղային օրացույցով մենք ապրեինք
Կամ թերևըս չլինեինք այսքա՜ն…այսքա՜ն օրինապահ:
|
Ձմեռային նվազ արեգակը կրկին
Շողն իր դարձըրել է ճոպանուղի մի շեղ,
Որով ճամփորդում է անվախ փոշին միայն
Վաղո՜ւց չմաքըրված իմ սենյակում:
Ցավի պտտահողմից կյանքիս ամբողջ փոշին
Բարձրացել է տեղից ու աչքերըս խցել,
Եվ իմ արցունքները դրանցից են գուցե…
Ու վերստին ես ինձ դուրս եմ գցում փողոց:
Քաղաքային նեղլիկ ամեն պատշգամբում,
Ինչպես նորատեսակ տապկոցի մեջ,
Ձյունն է հիմա եռում մարմա՜նդ-մարմա՜նդ՝
Արձակելով բարակ գոլ գոլորշի:
Իսկ շեղ կտուրներից ու քիվերից, հանկարծ,
Ձյան կույտեր են երբեմն այնպես փռվում գետին,
Ասես հարբա՜ծ լինեն՝
Արեգակի՛ց հարբած…
Ես աչքերիս խորքում կասկածներս եմ ճմռում
Իմ բարեկամ ձեռքի պարզ օգնությամբ,
Ու բութ կոշկաքթով կտրատում եմ կրկին
Խուճուճ հանգույցները փողոցների:
Հավատ չընծայելով իր իսկ խոսքին ճոռում՝
Կեղծ-դասական մի հողմ հավակջ՜ց է ճառում,
Խոսում սրբությունի՜ց,
Հավերժական սիրու՜ց:
Իսկ ես… իսկ ես, կարծես երազի մեջ,
Ինձ զգում եմ ինչ-որ վանքի գավթում՝
լեցուն խեղվածներով ու մուրացողներով,
Եվ չմեկնած ձեռքիս ափում դատարկ
Եթե մինչև անգամ տասնոց դնեն,
Ես – փորձե՜լ եմ արդեն – չե՛մ գոհանա.
Ես քո կոպեկների՜ կարիքն ունեմ:
Բայց ես աշխարհ չեկա, որ «գթացե՜ք» նվամ,
Ես ծնվել եմ, որ գութ ու բարություն ցրեմ…
Եվ ինքնասեր-հպարտ ջղե՞րս են ցնցում,
Թե՞ քամին է սարսում ամեն վայրկյան՝
Էլեկտրական ուրույն հոսանքի պես:
Մութը սոսնձվում է հոգուս և աչքերիս:
Լարի վրա թառած ագռավը սև
Հանկարծ – ինձ տեսնելո՞ւց – ճչում է խռպաձայն,
Դեմքս, հավանաբար, ահավոր է սաստիկ:
Ու խենթ նայելով ինձ՝
Շունն էլ է գռմռում,
Քաղաքայի՜ն շունը, որ չի հիշում նույնիսկ,
Թե մինչև դա մեկ էլ ե՞րբ է հաչել:
Ու երբ տուն եմ մտնում ու հայելուն նայում,
Հասկանում եմ շա՛նն էլ, ագռավի՛ն էլ.
Քո երեկվա սերն է լուսավորում դեռ ինձ,
Բայց և մեր բաժանման շուքն է ընկել վրաս,
Եվ զգում եմ ես ինձ ա՛յն վիճակում ծանըր,
Որ և պատահում է արեգակին նույնիսկ
Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում:
Եթե խավարում է՝ թող իր լրի՜վ լինի
Եվ ո՛չ թե մասնակի:
Թող մթընդի այնպե՜ս,
Որ երևան երկնի բոլո՛ր աստղերն անգամ.
Ամեն մեկը՝ մի կին,
Ամեն մեկը՝ աղջիկ,
Որոնց ես շա՜տ վաղուց չեմ նկատում՝
Քո խաբուսիկ սիրո ցոլանքի մեջ:
Թող խավարում լինի լրի՛վ-լրի՛վ-լրի՛վ…
Ու ես լույսն եմ վառում իմ սենյակի,
Միացնում եմ նաև երգասփյուռն էլ իսկույն,
Որ…տառերը սերտեմ նո՛ր մի սիրո,
Օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր սիրո…
|
Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:
Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:
Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:
Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:
Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում):
Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար…
Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
Որ տարածվում է… խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
Պատրա՜նք պատանքում:
Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև … պատա՜նք,
Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղերք,
Նո՛ր ոգին, նո՜րը…
|
Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես…
Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…
Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:
Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…
|
Ամեն անգամ Քեզ տեսնելիս, Հոգիս թևեր է առնում ասես Թախիծն ու խռովքս ցրվում, Սիրտս ուժգին բաբախում: Ասա, ինչ անեմ…
Ամեն անգամ Քեզ տեսնելիս Արևն ավելի ջերմ է թվում, Աստղերն ավելի պայծառ, Իսկ խավար գիշերը` Լուսավոր դառնում…
Ամեն անգամ Քեզ տեսնելիս, Կարոտս իսպառ վերանում Մարմինս ջերմությամբ է լցվում Անգույն իրականությունս` Գունավորվում…
Ամեն անգամ Քեզ տեսնելիս, Հավերժ կողքիդ լինել եմ ուզում: Ավա՛ղ, շատ ուշ հասկացա Իմ այս կարճ կյանքում, Թե որքան եմ Քեզ սիրում…
|
Sireci qez ankexc sirov,
Nvirveci amboxj srtov,
Srtis drner@ qo araj baceci
U "BARI GALUST",es qez aseci,
Bayc avax sxalveci...
Aydjam drner@ @ndmisht pakeci,
U "MNAS BAROV",es qez aseci.
"SER@ SUT E",indz asecir
"MI HAVATA AMENQIN",sharunakecir
"NERIR INDZ,ETE KAROX ES",asecir,
U hrajesht indz tvecir.
Tariner heto handipecinq,
U mimyanc achqeri mej menq nayecinq,
Porcecir voxjunel,bayc chhamarcakvecir,
Miayn "TER ASTVAC,AYS INCH EM KORCREL?",du asecir,
Haskacar vor siraharvecir,
U aracnerit hamar amachecir,
"ARI AMEN INCH NORIC SKSENQ",du indz asecir,
Bayc avax anpatasxan du mnacir,
Taxcot achqerov qez nayeci,
U"AYLEVS VOCHINCH HET BEREL CHI LINI",-es qez aseci
Achqerict arcunqner tapvecin,
"NERIR INDZ",-du indz asecir,
Cavoq srtis verqer@ bujel chi lini,
U srtis drner@ bacel chi lini,
Zgacmunqnerov li hayacqt severecir,
"INCH GEXECIK ES",du indz asecir,
Arajva nman xosqerict chhuzveci,
"OTARAKAN ENQ",es qez aseci,
Aragoren chanaparhs sharunakeci,
Aydjam "UZUM EM MERNEL",du bxavecir
U indz pes tanjvecir,
Mi pah es qez xxchaci,
Bayc shat shut im aprac tanjanqner@ es hisheci
U krkin qez ateci,
Ev verjum "MORACIR INDZ",es qez aseci...............
|
ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿԱՐՏԱՍՎԵՍ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ԱՐՏԱՍՎԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ: ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿԿԱՐՈՏԵՍ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ ՔԵԶ: ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿԶԳԱՍ ԻՄ ԿԱՐԻՔԸ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ԶԳՈՒՄ ՔՈՆԸ: ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿՓՆՏՐԵՍ ԻՆՁ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ ՔԵԶ: ՄԻ ՕՐ ԿՀԻՇԵՍ ԻՆՁ ՔՈ ԱՄՊՈՏ ՕՐԵՐՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ՀԻՇՈՒՄ ՔՈ ԹՈՂԱԾ ՄԹՆՈՒՄ: ՄԻ ՕՐ ԿԱՓՍՈՍԵՍ ՈՐ ԻՆՁ ՉՀԱՍԿԱՑԱՐ ԹՈՂԵՑԻՐ ԱՆՍԵՐ, ՄԵՆԱԿ, ՓՇՐՎԱԾ: ՄԻ ՕՐ ԿԶՂՋԱՍ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Ճակատագրից փախչել չի լինի - Ինչ պատահում է, հենց այսպես էլ պետք է լինի Մեր կյանքում ոչինչ, ոչինչ էլ փոխել չի լինի Ճակատագրից փախչել հնարավոր չի լինի Այն ինչ դաջած է ճակատին մաքրել չի լինի Ցանկալի մահը անգամ մեզ փրկություն չի լինի Թե Աստված չուզեց, երազանքը ի-կատար չի լինի Սուտ է, երբ ասում են ճակատագիրը մեր ձեռքում է Դեռ մենք չծնված այն արդեն վերևից որոշված է Եթե մեզ տրված չէ ինչ-որ մի բան, մերը չի էլ լինի: Արցունք հոսի, տխրենք անվերջ, դա անիմաստ կլինի:
|
Կարո՜տ, կարո՜տ...
Ի՞նչ կլիներ դու չլինեիր,
Հապա այսօր որքա՜ն անհոգ ես կլինեի...
Կարո՜տ, կարո՜տ...
Դու ինչու՞ ես համառ այդպես,
Արի կլինի մենք խռովենք,
Ու ինձ բաց թող՝ թռչնակի պես...
Կարո՜տ, կարո՜տ:
Տեսնես ինչի՞ց ես դու հյուսված,
Ի՞նչ նրբագեղ թելիկներով,
Որ ձգվում են ու չեն պոկվում,
Իմ աչքերի կարո՜տ, կարո՜տ
|
Սիրտ իմ խնդրում եմ մոռացիր նրան, Հոգնել եմ արդեն այս տխուր կյանքից, Ես էլ չեմ ուզում, որ իմ աչքերից, Թեկուզ մի կաթիլ արցունք գլորվի: Հոգնել եմ արդեն ես այն մտքերից, Թե ում հետ է հիմա նա խոսում, Թե ում համար է նրա սիրտն զարկում, Թե ում շուրթերն է հիմա համբուրում: Հոգնել եմ ես ապրել այն վախով, Թե արդյոք մի օր կտեսնեմ նրան Մեկ այլ ուրիշին իր կրծքին հպած: Հոգնել եմ արդն, հոգնել անսահման:
|
Եթե մեռնե՜լ … Թո՛ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝ Միանգամի՛ց, մի վայրկյանո՛ւմ, հանկարծակի՛, Այնքա՜ն արդար, խղճիս ձայնին մի՛շտ ունկնդիր, Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից …
Եթե մեռնե՜լ … Թող սպանվե՛մ, թող կործանվե՛մ Այնպես ապրած և բան արած, Որ նորածին մանուկների տեսքով նորից վերածնվեմ՝ Իմ անունո՛վ կնքեն նրանց … Եթե գամվել՝ փարոսի՜ պես, Արնաքամվել՝ հերոսի՜ պես, Ու քրքրվել՝ դրոշի՜ պես …
Եթե մեռնե՜լ … Բայց առայժմ ապրե՛լ է պետք։
|
Ես չհասկացա թե ինչ պատահեց Թե ինչու քո սերն այդքան շուտ մարեց Մի ծով արցունք ու տառապանքներ Քեզնից մնացին միյայն լոկ հուշեր.
Հավատա սեր իմ քեզ կմոռանամ ՈՒ իմ հուշհերն քամուն կտամ Թող նա հեռանա ու ինձ մոռանա ՈՒ իմ հոգում մեջ թող հուշ չմնա...
Թող քամին տանի,թող հուշ չթողնի Միգուցե հոգիս միքիչ հանդարտվի Ապրում եմ քեզնով ու հին հուշերով ՈՒ արթնանում եմ ես երազելով.
Միգուցե մեկ oրել դա ստացվի Ինչպես սիրեցի այնպես մոռանամ Որ նոր եջ թերթում ,նոր հուշ որոնում Որ ճանապարս արևապատվի...
Դու եկար կամաց ու շուտ հեռացար Արցունք թողիր ու սիրտդ տարար.... Արար աշխարհ քեզանից բացի Իմ սրտի բանալին երբեք չի գտնի...
Ասում են երբեք- մի ասա երբեք Ով գիտի միգուցե այդպես լինի Քանզի երբ դու կաս իմ երազում Չի լինի վոչ մեկ,վոչ մեկ իմ սրտում...
Պետք է ուժ գտնել,պետք է լույս փնտրել Այս մութ թունելից,պետք է դուրս փախչել Հենց լուսավորվի,կյանքս էլ կփոխվի Առոռյաս միգուցե նոր սիրով լցվի...
|
ՈՐՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՔԵԶՆԻՑ ՀԵՌԱՆԱՄ, ԱՅՆՔԱՆ ԻՆՁ ԲԱԽՏԸ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ՔԵԶ, ՈՐՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԵՐԴ ՄՈՌԱՆԱՄ, ԱՅՆՔԱՆ ԱՄՈՒՐ ԵՍ ՓԱԿՎՈՒՄ ՍՐՏԻՍ ՄԵՋ, ՔԵԶ ԱՅՆՔԱՆ ՋԵՐՄ ԵՄ ՍԻՐԵԼ, ԱՅՆՔԱՆ ԽՈՐԸ, ՈՐ ԷՈՒԹՅՈՒՆՍ ՔԵԶՆՈՎ Է ԼՑՎԵԼ, ԴԺՎԱՐ Է ՀԻՄԱ ԿՈՊԻՏ ՁԵՌՔԵՐՈՎ, ԼՈՒՅՍ ՊԱՏԿԵՐԴ ԻՄ ՀՈԳՈՒՑ ՊՈԿԵԼ;
|
|