Այսօր 31.01.2025
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » ՌՈՒՍԵՐԵՆ
 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:58    Դիտումներ:: 652   Մեկնաբանություններ չկա
Մի ջահել աղջկա համար 2 մարդասպան են պատվիրում հարևաններով, ու ասում են թե երբ է աշխատանքից վերադառնալու աղջիկը, որպիսի սպանեն տուն բարձրանալուս:
Մարդասպանները նրբանցքում դռան հետևը սպասում են,...աղջկա տուն գալու ժամանակն է արդեր, անհամբեր սպասում են բայց աղջիկը չկա ու չկա, գալիս 1 ժամ է անցնում ու դեռ չկա, 2-րդ ժամն է դեռ չկա, գալիս գիշերվա 1-է հասնում ու դեռ չկա աղջնակը:
Անհանգստացած արտաքինով մարդասպաններից մեկը շշուկով ասում է մյուսին`
Կարողա խեղճին բանա պատահել ?

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:58    Դիտումներ:: 554   Մեկնաբանություններ չկա
Մեկը փախչում է հետապնդումից։ Զբոսայգու միջով վազելիս նկատում է, որ շատ մերկ արձաններ կան։ Ժամանակ չկորցնելով՝ հանվում է և հարմար դիրք ընդունելով՝ քարանում։ Մեկ էլ հանկարծ լսում է.
- Գուլպաներդ հանիր, թե չէ բոլորս կբռնվենք։

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:58    Դիտումներ:: 559   Մեկնաբանություններ չկա
- Գիտե՞ս, տղաս, քո տարիքում Նապոլեոնը դասարանի լավագույն աշակերտն էր,- ասում է հայրը։
- Իսկ քո տարիքում նա արդեն Ֆրանսիայի կայսրն էր...

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:58    Դիտումներ:: 609   Մեկնաբանություններ չկա
Հանդիպում են երկու ընկեր: Մեկն ասում է.
- Կներես, ամաչում եմ ասել, բայց պետք է ասեմ: Ես երեկ քո կնոջ հետ քնել եմ:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ինքը ձեր շենքի բոլոր տղամարդկանց հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Ինքը քո բոլոր ընկերների հետ եղել է:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": Բաժանվիր նրանից:
- Բայց ինչու՞:
- Ո՞նց "ինչու": Որովհետև ամբողջ քաղաքը նրա համար հերթ է կանգնել:
- Հետո ի՞նչ:
- Ո՞նց "հետո ինչ": ԲԱԺԱՆՎԻՐ նրանից:
- Բայց ինչու՞: Որ ես է՞լ հերթ կանգնեմ:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:58    Դիտումներ:: 597   Մեկնաբանություններ չկա
Աբարանցի տղեքը նստում են ավտո ու գնում են աղջիկ փախցնելու։ Մոտները չի սատցվում։ Իրանց հարցնում են, թե՝ բա ի՞նչ եղավ, ինչի՞ չստացվեց։ Իրանք էլ ասում են, թե՝ ապե ջան, ավտոյում տեղ չկար։

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:58    Դիտումներ:: 550   Մեկնաբանություններ չկա
Լոռեցուն ասում են՝ անձրևա գալիս։ Էս լոռեցին էլ ասումա՝ դրսու՞մ։

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:57    Դիտումներ:: 575   Մեկնաբանություններ չկա
Քյավառցին երկու ձեռին մի–մի տոպրակ դատարկ շշերով լիքը փողոցով գնում է, ընկերոջն է տեսնում, ընկերը հարցնում է.
— Կարողա՞ ֆինանասկանտ վատա, տանում ես շշեր հանձնես։ Բա ինձ ինչի՞ չես ասում, բա ընկերությունը էլ որ օրվա համարա՞։
Քյավառցին էլ ասում է։
— Չէ ախպեր, էտ չի։ Կնոջս հետ կռվեցի, ասեց ունեցած–չունեցածտ հավաքի ու գնա ստեղից։

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:57    Դիտումներ:: 526   Մեկնաբանություններ չկա
Աբարանցին երթուղային տաքսու մեջ աչքը կպցնումա, երթուղային տաքսին պաժառա ընկնում

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:57    Դիտումներ:: 587   Մեկնաբանություններ չկա
Դատարանում պայմանագրի չկատարման հայց է լսվում։
Ամբաստանյալը.
- Ցանկապատը ներկելու պայմանագիրը կնքված է մի կողմից գործարանի տնօրենի, մյուս կողմից իմ միջև։ Ես իմ կողմը ներկել եմ, թող տնօրենն էլ իր կողմը ներկի. ինձանից ի՞նչ եք ուզում։

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:57    Դիտումներ:: 524   Մեկնաբանություններ չկա
Ֆուտբոլի խաղի ընդմիջմանը հաղորդավարի խցիկ է մտնում տեղի թիմի մարզիչն ու ասում հաղորդավարին.
- Դուք չե՞ք կարող հաղորդումը մի քիչ դանդաղ վարել։ Մեր տղաները չեն կարողանում այդ արագությամբ խաղալ։

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:57    Դիտումներ:: 561   Մեկնաբանություններ չկա
Ապարանցին իմանում ա,
որ գազը վտանգավոր ա,
տանը դանակով ա ման գալիս

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:57    Դիտումներ:: 595   Մեկնաբանություններ չկա
Հարսանյաց առաջին գիշերն է,
նորահարսը բարձրանում է պահարանի գլխին նստում ու ցած չի իջնում,
կանչում են աղջկա ծնողներին, հայրը.
Աղջիկ ջան ցած իջի, ինչու՞ ես բարձրացել…
Պա, եթե իմանաս որ իջնես քեզ բռնաբարելու են, կիջնես՞:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:56    Դիտումներ:: 574   Մեկնաբանություններ չկա
Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
- Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:56    Դիտումներ:: 509   Մեկնաբանություններ չկա
Տարեկան հաշվետվություն հանձնելիս… Տեսուչ.”Ձեր հաշվեկշռի ակտիվները չեն համապատասխանում պասիվներին”: Հաշվապահ. "Իսկ որտե՞ղ է գրված, որ նրանք պետք է համապատասխանեն”:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:56    Դիտումներ:: 589   Մեկնաբանություններ չկա
Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
- Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
- Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
- Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:56    Դիտումներ:: 582   Մեկնաբանություններ չկա
Հաշվապահը լուծում է այնպիսի պրոբլեմներ, որոնք դուք չգիտեիք, որ ունեք, և այնպիսի ճանապարհներով, որոնք դուք չեք հասկանում:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:56    Դիտումներ:: 536   Մեկնաբանություններ չկա
Ապարանցին մտնումա խանութ ասումա թազա հաց ունեք,ասում են հա,ասումա շնորհավոր:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:56    Դիտումներ:: 534   Մեկնաբանություններ չկա
Աբարանցու կնիկը տունը մենակա լինում ուզումա գնա խանուտ գրություն ա գրում "գնացել եմ խանութ". թողումա տունը գնումա. Մարդը գալիսա տուն տենումա կնգա գրածը տակը գրումա "հետդ պապիրոզ կբերես"

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:55    Դիտումներ:: 569   Մեկնաբանություններ չկա
Ապարանցուն հարցնում են.
- ի՞նչ գույն ես սիրում
պատասխանում է.
-լավագույնը:

 Ավելացրեց: ARTUR     Ամսաթիվ: 16.07.2011 в 18:55    Դիտումներ:: 667   Մեկնաբանություններ չկա
Նախագահներ Պուտինը, Բուշն ու Քոչարյանը թեյ են խմում:
1-ինը թեյը խառնելիս գդալը զրնգացնում է բաժակի պատին...."Ներողություն, պարոնայք":
Բուշը խառնելիս զրնգացնում է 2 անգամ....."Ներողություն, Ներողություն":
Քոչարյանը` "Հազար ներողություն".... ու.....

« 1 2 3 4 5 6 »