Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » Ստատուսներ » statusner » Տխուր [ Ավելացնել ստատուս ]

Ընդհանուր նյութերի քանակը` 1429
Ցույց է տրվում: 81-100
Էջեր: « 1 2 3 4 5 6 7 ... 71 72 »


    Մի տեսակ զարմանալի ու վիրավորական է․ ծիծաղել մարդու հետ, իսկ հետո հասկանալ, որ նա ունի ինչ―որ մեկին ավելի հարազատ։


    Ամեն ոք էլ ունի յուրահատուկ մի նստարան, որը լի է հիշողություններով:


    Ոչ ոք ի վիճակի չէ ամբողջ օրը, իսկ առավել ևս շաբաթներ կամ տարիներ շարունակ ապրել քնքուշ կրքի մթնոլորտում։ Ամեն ինչ հոգնեցնում է, նույնիսկ այն որ քեզ սիրում են:


    Արի', արի գոնե մեկ րոպե տեսնեմ այդքան հիասթափություն պատճառած, բայց միևնույն ժամանակ չափից շատ սիրելի կերպարդ :


    Հաճախ այն,ինչ քեզ ջերմացրել է,սկսում է այրել քեզ~


    Դե մեղադրեք ինձ սիրուս համար, որ լինելով ուրիշինը սիրում եմ արգելված մեկին`ինձ չպատկանող`ԻՄԻՆ ...


    Կարող ես մոռանալ նրանց, ում հետ ծիծաղել ես, բայց երբեք չես մոռանա նրանց, ում հետ լացել ես:


    Երբեք մի կարդացեք հին նամակները ` երբեք:


    Չկա հնարավորություն փախչելու համար այն զգացմունքներից որոնցից ուզում ես փախչել... Որքան փախչում ես, այդքան անգամ մոտենում ես:


    Ճիշտ են ասում ՝ երջանիկ պետք է լինել լուռ: Այն ժամանակ չէի հասկանում, չէի ընկալում, կամ չէի ուզում հավատալ այդ խոսքերին, քանզի մտածում էի, թե ով կարող է փչացնել մի ամբողջ նոր աշխարհ և խլել նրան ինձնից: Իսկ հիմա՞... Հիմա պարտավոր եմ համակերպվել այդ մտքի հետ: Քեզ տանում են ինձանից, ինչպես աշնան քամին է քշում, տանում ծառից պոկված, գետնին տապալված տերևները: Պարգևս խլում են լուռ, անապական ձեռքերիցս վերցնում և քամու պես ուղղում ինձնից:


    Ու էս անձրևն օգնում է կողքից մտածել, հիշել, տրտմել, տխրել, ցավալ, լաց լինել, հոգնել...Զարմացա՞ք... Հա՛, հոգնել, շատ հոգնել... Հիշել ամեն ձևական քայլ, ամեն անգիր արած խոսք ու աներես դավաճանություն, ամեն քառերեսանի «ընկերուհի» ու դավաճան «մտերիմ ընկեր», ամեն «լավ մարդ» ու «հրաշալի» սիրած տղա...Հիշել ու զզվել... Զզվել խորը, ամբողջ հոգով, ամբողջ մարմնով…


    Վերցրու քո սերը , Հետ տուր իմ ժպիտը (


    Եթե քեզ հարազատ մարդն օնլայն է և քեզ չի գրում, ուրեմն ինչ-որ մեկը նրա համար դարձել է ավելի հարազատ։


    Մենք կարոտում ենք այն մարդկանց, ովքեր մեզ համար թանկ են: Հիշե՛ք՝ մեկ անգամ կարոտըՈւղակի կարոտ է. երկրորդ անգամ`ուշադրություն , երրորդ անգամ` Սեր:


    Տխրության մեջ մենք դառնում ենք անչափ հպարտ։ Մարդկանց ցույց ենք տալիս, թե ոչ ոքի կարիքը չունենք, չնայած մեզ համար այնքա՜ն կարևոր է հարազատ մարդու ձեռքմեկնումը։


    Ես չեմ ապրում այն ցանկությամբ, որ մի օր ինձ կսիրեն, այլ ապրում եմ այնպես, որ սիրեն:


    Ուզում եմ՝ ոչ ոք չզգա են, ինչ որ հիմա ես եմ զգում, թե ինչ մեծ ցավ ա սիրել անպատասխան մեկին, ով քեզ նույնիսկ չի նկատում:


    Ես մի օր կզգամ երջանկության քաղցրությունը և կգա այն օրը, որ ձեռքս կբռնի այն միակը, ով ինձ անկեղծ կասի այս խոսեքերը .«Ես սիրում եմ քեզ»:


    Գիտե՞ՙք՝ անբացատրելի զգացողություն է, երբ ուզում ես լացել ու ուժեղ գոռալ, ստիպված ձևացնում ես, բոլորին կեղծ ժպիտ պարգևում, մենակ թե քեզ չհարցնեն. «Ինչուՙ՞ ես տխուր»: Ավելի լավ է կեղծ ժպտաս, քան թե բոլորին ասես, թե ինչու ես տխուր ու լացում:


    Ես սիրում եմ քեզ..Ահա՛, թե ինչու չեմ կարողանում մոռանալ այն ցավը, որ ստիպել ես զգալ... Ես սիրում եմ քեզ..Ահա՛, թե ինչու է քո մի արհամարհանքը, ուրիշին սիրով նայելը ինձ մեռնելու չափ ցավեցրել....