Այսօր 22.09.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » Ստատուսներ » statusner [ Ավելացնել ստատուս ]

Ընդհանուր ստատուսների քանակը` 12744
Ցույց է տրվում: 801-820
Էջեր « 1 2 ... 39 40 41 42 43 ... 637 638 »


    «Հեռավորություն» բոլորը շարունակ խոսում են այս բառի մասին։ Շատերը շարունակ բողոքում են այս բառի պատճառով։ Ոմանք շարունակ թշնամաբար են վերաբերվում այս բառին։ Այս բառն էլ շարունակ ապացուցում է, որ իր շնորհիվ գտնվում են ամենամարտունակ, ամենահզոր և ամենասիրով լի զույգերը


    Մարդկանց մի ասա, որ դու երջանիկ ես. նրանք ամեն ինչ կանեն այդ «սխալն» ուղղելու համար:


    Արդեն սկսել եմ քեզ մոռանալը, բայց վատն այն է, որ ինձ մոտ դա չի ստացվում...


    Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում, մի անգամ հանդիպողներն էլ շատ քիչ են:


    Կյանքն ինքն անցնող ակնթարթ է:


    Մեղքեր կան, որոնց հիշողությունն ավելի զմայլիչ է, քան իրագործելը, կան տարօրինակ հաղթանակներ, որոնք հագեցնում են ոչ այնքան կրքերը, որքան հպարտությունը, և ավելի մեծ ուրախություն են պատճառում բանականությանը, քան ընձեռել կամ կարող են երբևէ ընձեռել զգայություններին:


    Կինը երկրորդ անգամ ամուսնանում է միայն այն դեպքում, եթե ատել է առաջին ամուսնուն, իսկ տղամարդը այն դեպքում, եթե պաշտել է առաջին կնոջը:


    Ես սահմանադրությամբ կարգելեի բզկտել կորցրած սերը, այսօրվա թույնով կարդալ անցյալի նամակները, քմծիծաղով նայել հին լուսանկարներին: Այդպես ամեն բան կարող է սուտ թվալ, և մարդը ինքն իրենից կգողանա իր ապրած կյանքը:


    Սերը ցավ չի պատճառում. ցավ են պատճառում նրանք, ովքեր չգիտեն սիրել:


    երկուսով միասին լինել, դեռ չի նշանակում հաղթահարել բոլոր փորձությունները...


    Միայն զգամ, որ ինձ հետ ես: Ու թքած բոլոր դժվարությունների վրա...


    Երջանի՛կ եղիր. ոչ ոք իր երջանկությունը քեզ չի տալու:


    Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ վտանգի են ենթարկում իրենց երջանկությունը:


    Կանայք տղամարդկանց սիրում են նրանց թերությունների համար: Եվ եթե այդ թերությունները բավականին շատ են, ապա ամեն ին նրանք պատրաստ են տղամարդկանց ներելու, նույնիսկ՝ խելքը:


    Բուժել հոգին զգայություններով, իսկ զգայությունները՝ հոգով:


    Բնորոշել նշանակում է սահմանափակել:


    Հաջողությունը տրված է ուժեղին, իսկ ձախորդությունը՝ թույլին:


    Ճակատագիրը մեզ համար մունետիկների չի ուղարկում:


    Աշխարհն ինքն է բարձրանում զոհասեղանին իր ներդաշնակության համար:


    Մենք բոլորս ծնվել ենք խելագար: Որոշ մարդիկ մնում են այդպիսին: