Այսօր 29.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » Ստատուսներ » statusner [ Ավելացնել ստատուս ]

Ընդհանուր ստատուսների քանակը` 12744
Ցույց է տրվում: 321-340
Էջեր « 1 2 ... 15 16 17 18 19 ... 637 638 »


    Աշխարհն էստեղ մեղք չունի, լավ ու վատ երկրներ էլ չկան, ամեն ինչ մարդու միջից է, ճակատագիր էլ չկա, ամեն մարդ ինքն է իր բախտի տերը, ինքն է քար քցում իր բախտին, ուրեմն թող ինքն էլ քարը վերցնի իր ճանապարհից:


    Կյանքը կատակերգություն է, մենք` խեղկատակներ․․․


    Մարդը, իհարկե, ազատ պետք է լինի, բայց գոնե մի թռչունի չափ լինի, իսկ թռչունները, որ թռչում են, որ ձմեռելու համար ու կերի ետևից ընկած կարող են թռչել ուր ուզեն, աշխարհը շուռ էլ գա, թևակոտոր լինել ու ընկնել էլ լինի, գալիս բույն են դնում հարազատ հարկի տակ:


    Կյանքը հրաշք է,որքան էլ դժբախտ լինես կամ վատ ապրես...Պետք է վայելես այդ հրաշքի յուրաքանչյուր վայրկյանը...


    Ահռելի ցավ կա իմ մեջ,ահռելի դատարկություն,որ գրո՛ղը տանի,չի լցվելու...


    Սերը միակ կիրքն է, որը չի հանդուրժում ո՛չ անցյալ, ո՛չ ապագա:


    -Հավատու՞մ ես: -Ո՛չ: -Ուրեմն դու օժտված չես այդ ունակությամբ:


    Սիրում եմ, երբ ասում ես <<Սիրում եմ>>: Սիրում եմ, երբ ապացուցում ես ասածիդ՝ <<Սիրում եմ>>ը:


    Սերը՝ միակ անբացատրելի զգացումը,իր մեջ ամփոփում է,ողջ ապրելուդ իմաստը,այն իր մեջ ունի և՛երջանկություն,և՛ հաճույք,և՛տառապանք,և՛ հառաչանք ու սրտի վիշտ,երազ,իղձ,ցանկություն,և՛ իհարկե արցունք...Եթե կա մի չար հրաշք ապա դա սերն է...


    Եթե սերը կարողանար դառնալ մեր Աստվածը, իսկ աշխարհը նրան բեմ ծառայեր, արժեր հավետ ապրել:


    Իսկ ես սպասում եմ քեզ,կարոտում եմ քեզ,սիրում եմ քեզ․․․քեզ՝զինվորիս։Զինվորիս՝որ թողած ամեն բան հիմա հեռվում հայրենիքի սահմաններն է հսկում,զինվորիս՝որ դիմանում է սպանող կարոտին,զինվորիս՝որն ուժն է իմ․․․․․․․ես սպասում եմ քեզ,կարոտում եմ քեզ,սիրում եմ քեզ․․․․քեզ՝զինվորս։ Մնաց 250 օր


    Ա՜խ , Աստվա՛ծ ինչո՞ւ, ինչու՞ հենց մենք , ինչու՞ մեր ազգը, այն ազգը , որ միայն տառապանք է տեսել, որ միայն արցունք ու ցավ է ապրել : Ասա Տե՛ր, ե՞րբ կվերջանա այս տանջանքը հավիտենացված, մի՞թե չես խղճում այս ազգին տանջված: Փրկի՛ր և օգնի՛ր ազգիս վշտացած: Օգնի՛ր մեզ Աստվա՛ծ, եթե դու կաս:


    Նա կծկվել էր իր հին մահճում ու ափսոսում չապրած օրերի համար, գրկել էր բարձն այնպես, ինչպես մի ժամանակ նրան էր գրկում. նրան թվում էր՝ ժամանակը հետ էր ընկել, ու նրա մարմինը միայն իր գրկում էր կոպտացել ու ծանրացել:


    Գիշերն անցավ ու իր հետ տարավ ծերուկին: Լույսը բացվեց ու ծերուկի սիրտը, ավա՜ղ, էլ չզարկեց:


    Մութ սենյակում կծկվել ես ու լաց լինում, մինչդեռ քեզնից հենց այդ պահին գույներ են հոսում ու կարմրած աչքերից այն կողմ գունավոր երազներ բերում քո անգույն աշխարհ, որտեղ գույների ու ժպիտների սով է:


    Քո սիրո ցավից առաջացավ խոր մի վերք, որը մտածում էի միայն դու կարող ես բուժել, բայց ինչպես միշտ սխալվում էի: Եկավ <<նա>> և ինձ հակառակը ապացուցեց, տվածդ վերքը նա կամաց բուժեց:


    Քո սիրուց մնաց միայն հուշեր, անո՜ւշ երազ, ուրիշ ոչի՛նչ: Դո՛ւ էիր, դո՛ւ էլ լքեցիր, մնացիր հեռու անցյալում:


    Ինչու են մարդիկ այսքան վատը , ինչու են այսքան վատը խոսում , երբ դու ավելիի լավն ես քան այդ չար խոսքերը :


    Սեր... Դա այն է, երբ ցանակնում ես կյանքդ կապել սիրածդ մարդու հետ և կրել իր ազգանունը :


    Օր օրի ավելի ու ավելի շատ եմ զգում կարիքդ: Խնդրում արի չթողնենք, որ բաժանեն մեզ ու մեր սերը: Արի հավերժ մնանք մեր երազների աշխարհում: