Զվարճալի անեկդոտների տասնյակ - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » Զվարճալի անեկդոտների տասնյակ
18:51
Զվարճալի անեկդոտների տասնյակ

Կինը մեկնում է գործուղման: Հաջորդ օրը ամուսինը հաղորդագրություն է ուղարկում. «Որտե՞ղ են մեր գդալները, պատառաքաղները և դանակները»: Կինը պատասխան է ուղարկում. «Տա՛նը քնիր»: Այդպես մի քանի անգամ, մինչև կինը վերադառնում է գործուղումից: Ամուսինը դիմավորում է նրան զայրացած.
- Ինչու՞ ես պահել գդալները, պատառաքաղները և դանակները:
Կինը նրա ձեռքից բռնում է, տանում ննջարան, բարձրացնում մահճակալի ծածկոցը, որի տակ շարված է ամուսնու փնտրածը և ատամները սեղմած շպրտում.
- Ես քեզ չասեցի՞ տա՛նը քնիր...

* * *

- Վաչո, դու ինձ հարգում ե՞ս:
- Բա ո~նց:
- Ես էլ քեզ եմ հարգում: Դուրս է գալիս մենք հարգված մարդիկ ենք:

* * *

Նրանք երկար ժամանակ չէին կարողանում բաժանվել միմյանցից ...
Բաժանվելիս երկար արտասվեցին ...
Ամուսինը 10 օրով մեկնեց գործուղման, իսկ կինը մենակ չմնալու համար գնաց մոր տուն...
Հանդիպումն ավելի ցնցող ստացվեց ... երկու օր անց՝ Եգիպտոսի ծովափերից մեկում...

* * *

Գերմանիայում ապրող մի ծեր հայ մտնում է եկեղեցի.
- Կարելի՞ է մեղքերի թողություն ստանալ:
- Իհարկե, որդյակ իմ:
- 1945թ. իմ նկուղում գերմանացիներից ես մի հրայի եմ պահել:
- Բայց դա մեղք չէ, դու մարդու կյանք ես փրկել:
- Հա, բայց դրա դիմաց ես իրենից օրական 10 մարկ եմ վերցրել:
- Լավ բան չես արել, բայց ոչինչ, ես ներում եմ քո մեղքերը:
Հայը թեթևացած շունչ է քաշում: Հեռանալիս հարցնում է եկեղեցականին.
- Իսկ ի՞նչ եք կարծում, արժե՞ իրեն ասել, որ պատերազմը վերջացել է:

Շքեղ հագնված կարմիր կոստյումով մի երիտասարդ, ցանկապատված հսկա հողատարածքի դարպասի մոտից ձայն է տալիս ֆերմերին և շատ քաղաքավարի հարցնում.
- Թույլ կտա՞ք Ձեր տարածքով կարճ կտրեմ, հասնեմ ավտոկայան, ես ուշանում եմ ժամը 5-ին շարժվող ավտոբուսից:
- Իհարկե՛, խնդրեմ: Բացի այդ, եթե Ձեզ տեսնի իմ ցուլը, կարող եք հասցնել նաև 4 անց կեսի ավտոբուսին:

* * *

- Դուք տուգանվում եք 5,000 դրամ` ավտոտեսուչին վիրավորելու համար:
- Առ էս 10,000-ն ու լսիր շարունակությունը:

* * *

Գիտեք, որ Ֆորմուլա 1-ի մրցարշավորդները կրում են նույնպիսի ծանրաբեռնվածություն, որքան շիկահեր աղջիկը՝ կարդալիս:

* * *

Մայորը իր մոտ է կանչում շարքայինին.
- Դու անդրշիրիմյան կյանքին հավատում ե՞ս:
- ????
- Հսկիչ - անցագրային կետում քեզ սպասում է քո տատիկը, որի թաղմանը գնացիր երկու շաբաթ առաջ:

Տարեց կովկասցին հագուստի խանութում.
- Ինձ երկու ձեռք կոստյում տվեք:
- Պապիկ ջան, երկուսն ի՞նչ ես անում: Արդեն 80 տարեկան ես, մեկն էլ վերցնես՝ մինչև կյանքիդ վերջը քեզ հերիք է:
- Մեկն ինձ համար եմ վերցնում, մեկը՝ հորս համար:
- ??? Եթե դու 80 տարեկան ես, հայրդ երևի հարյուր տարեկանից բարձր կլինի:
- Հա՛, 105 է: Մենք կոստյում առնելու միտք չունեինք, ուղղակի պապիս հարսանիքն է, ուզում ենք նորմալ հագնված լինենք:
- ??? Եթե հայրդ 105 տարեկան է, պապդ էլ ամենաքիչը մի 130 տարեկան կլինի: Էդ ի՞նչ է հանկարծ որոշել ամուսնանալ:
- Ինքը չի ուզում. Ծնողներն են ստիպում...

* * *

Մի հայտնի աճպարար ուներ թութակ, որը մեկ-մեկ ձախողում էր տիրոջ հաջող ելույթները՝ «Ես գիտեմ, թե որտեղ է պահել մետաղադրամը...» կամ «Աղավնին նրա աջ թևքի մեջ է...»:
Մի անգամ հսկա նավի վրա աճպարարը համարներ է ներկայացնում հարուստ զբոսաշրջիկների համար: Համարներից մեկի ժամանակ նավն սկսում է խորտակվել...
Բոլորը զոհվում են, բացի աճպարարից և թութակից: Մի քանի օր նրանք լողում են բաց ծովում՝ նավից մնացած մեծ կտոր փայտից բռնած: Եվ թութակն անընդհատ հարցնում է աճպարարին.
- Լավ էլի, ասա, նավը որտե՞ղ ես պահել...


 youthcanal.do.am

Բաժին: Զվարճալի | Դիտումներ: 593 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar