Զինվորի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով - 26 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Զինվորի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
01:48
Զինվորի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Փետրվար 26, 2013 | 00:47
Հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում փետրվարի 21-ին, ժամը 09:30-ի սահմաններում, զորամասերից մեկում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Հակոբյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: 110 հոդվածի 1-ին մասն իր մեջ ներառում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Վերջինս զորակոչվել էր Հրազդան քաղաքից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 21-ին, ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը (ծնված 1994թ.):ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 592 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar