Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի Դիժոն քաղաքի Հայ պատանի ակումբի երիտասարդները կազմակերպել էին շնորհավորանքի և շնորհակալության երեկո։Երիտասարդները իրենց իսկ գրած քառատողերով շնորհակալություն հաըտնեցին հայ զինվորներին, փառք ու պատիվ տալով բոլոր հերոսներին ու հայրենիքի պաշտպաններին։ Շնորհավոր տարեդարձդ հայոց բանակ Շնորհավոր տոնդ հայ զինվոր Շնորհավոր և Ձեզ ով հայոց այրեր, Եվ կորյուն ծնող սիրասուն մայրեր։ *** Ամեն օրդ տոն լինի, Տոնդ շնորհավոր լինի, Կյանքդ հարտև լինի, Զինվոր հայոց բանակի։ *** Ոտքդ խփիր, թող գետինը դղրդա, Զուռնեն փչիր, թող թշնամին խլանա Հերոս տղերք դե միացեք ուս ուսի, Քոչարին է թույլ օղակը ոսոխի։ *** Թող երկինքը կապույտ լինի, Թող արևը անվերջ շողա, Թող սահմանում խաղաղ լինի, Թող որ մայրերը միշտ ժպտան։ *** Հայոց այրեր ոտքի ելեք, Դուք սահմանին զինվոր ունեք, Հայոց մայրեր դե գովք արեք, Երկիր պահող որդիք ունեք։ *** Հոր խրատով,մոր օրհնանքով, Մի ողջ ազգի աղոթքներով Շուտ ծառայե’ք,վերադարձե’ք, Հայոց աշխարհը շենացրեք։ *** Հայրենիքս խաղաղ լինի, Օջախներում մանկան ճիչ, Հեռվից երգը զինվորի, Ազատ անկախ իմ երկրի։ *** Հայոց բանակ կայո˜ւն լինես, Հզորանա˜ս, ամրանա˜ս, Սրտիս միայն փափագն է այս, Հայրենիք իմ կանգուն մնա˜ս։