Զգուշացե'ք,հղինե'ր... - 17 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 17 » Զգուշացե'ք,հղինե'ր...
14:19
Զգուշացե'ք,հղինե'ր...

Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Բայց ժամանակի ընթացքում սրճենին մոռացության է մատնվել՝ «փառահեղ վերածննդի» հեռանկարով: Եվ մինչ 12-րդ դարում Եվրոպան վայելում էր Ռենեսանսի բարիքները, Արաբիայում «հարություն առավ» սուրճը: Ըստ ավանդության, մի ճգնավոր դերվիշ օրերից մի օր որոշեց սուրճը մտցնել իր համեստ մենյուի մեջ՝ բառի բուն իմաստով. նա սկսեց այն օգտագործել իբրև սնունդ, և եթե չհայտնագործեց այն, ապա հաստատ նպաստեց ըմպելիքի վարկանիշի աճին, որը մինչև 16-րդ դար բարձր էր պահվում միայն մասնավոր տներում։ 16-րդ դարի կեսին Շեմզա անունով հալեպցի մի արաբ՝ դարչնագույն հատիկներով բեռնված նավով անցավ Միջերկրականը և առաջին սրճարանը հիմնեց Բոսֆորի ափին։ Արաբներից հետո սուրճի մեծ գնահատողներ դարձան օսմանները, բայց մինչ նրանց մի մասը վայելում էր սուրճի բոլոր առավելությունները, մյուս մասը հասցրեց հորջորջել այն իբրև «մեղսալի նորամուծություն»: Եվ եթե գրողների մի մասը ջանք չէր խնայում՝ փառաբանելու «քահուան» (սա է սուրճի արաբերեն անվանումը), մյուս մասը ոչ պակաս ջանասիրաբար փնովում էր «քնի և սիրո թշնամուն», «սատանայի ընծային»: Չնայած այն հանգամանքին, որ Մարադ 4-րդի օրոք սուրճի նկատմամբ սերը կարող էր հասցնել մինչև կախաղան, Մուհամմեդ 4-րդի օրոք սուրճն՝ ի թիվս այլ ընծաների, նվիրաբերվեց Ֆրանսիայի թագավոր Լուի 14-րդին։ Իսկ այն բանից հետո, երբ եվրոպացի ազնվական կոկետուհիները հավանություն տվեցին թանձր սև ըմպելիքին, կտրուկ ավելացավ Վենետիկի, Մարսելի և Փարիզի սրճարանների այցելուների թիվը։ 1860թ. Պալերմոյի ազնվականներից մեկը՝ Պրոկոպիո Կուլտելլին, որոշեց հատուկ սրճարան բացել միայն ազնվականների և արվեստագետների համար։ Դա անելու համար լավագույն տեղ դարձավ Ֆրանսիական Կոմեդիի շենքի դիմացի փողոցը։ Այսօր արդեն սուրճի բիզնեսը համարվում է երկրորդն իր շրջանառությամբ՝ բենզինի բիզնեսից հետո։

Սուրճի գաղտնիքները

Մասնագետները ամերիկացիներին թույլ են տվել հղիության ընթացքում օրվա մեջ մեկ բաժակ սուրճ խմել: Համաձայն խորհրդատվության, որը հրապարակվել է ամերիկյան գինեկոլոգների և մանկաբարձների քոլեջի կողմից, կոֆեինի չափավոր օգտագործումը հղիության բարդություններ չի հարուցում:
Կազմակերպության փորձագետները այս եզրահանգմանն են եկել մի քանի հետազոտությունների արդյունքների հիման վրա: Մասնավորապես, Միչիգանի Մաունթ Սինայ կենտրոնի Դավիդ Սավիցի խումբը եկել է այն եզրահանգմանն, որ կոֆեինի ցանկացած քանակության օգտագործումը հղիության տարբեր ամիսների ընթացքում վիժման հավանականությունը չի բարձրացնում:
Kaiser Permanente բժշկական կազմակերպության հետազոտությունների բաժնի աշխատակիցները, Դե-Կունի Լիի գլխավորությամբ, իրենց հերթին բացահայտել էին, որ վիժելու հավանականությունը բարձրանում է այն կանանց մոտ, ովքեր օրական 200 գրամից ավելի սուրճ են ըմպում: Համաձայն երկու այլ հետազոտությունների արդյունքների` սուրճի չափավոր օգտագործումը վաղաժամ ծննդաբերության չի հանգեցնում:
Այս կապակցությամբ Ամերիկյան գինեկոլոգների և մանկաբարձների քոլեջի մասնագետները հաստատել են, որ օրական մինչև 200 մգ կոֆեինի օգտագործումը անվտանգ է հղիության ժամանակ: Համաձայն փորձագետների խորհրդատվության` այս չափաբաժինը պարունակում է 340 գրամանոց սուրճի բաժակը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1160 | Ավելացրեց: DAVID | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar