Զգացմունք, որ չպետք է լիներ... - 19 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 19 » Զգացմունք, որ չպետք է լիներ...
11:49
Զգացմունք, որ չպետք է լիներ...

Ինչպես  միշտ,  այս  գիշեր ևս չկարողացա քնել...
Մտքերս տանջում են  ինձ, մտքեր, որոնք  կամաց-կամաց  խեղդում են...
Ո՞նց ասեմ, որ` սիրում եմ,  ո՞նց: Չէ՞ որ դու ինձ  քո ընկերն ես համարում, քո հարազատը, բայց  ոչ սիրելին: Այնքա~ն եմ վախենում լսել պատասխանը, լսել բացասականը, հիասթափություն ապրել սեփական զգացմունքներիս  հանդեպ: Չես հավատա, բայց, այո, ես  եմ  վախենում: Ես,  որ այս կյանքում միշտ համարձակ եմ եղել, անվախ,  վստահ, հիմա  վախենում եմ,  այո....
Գիշեր,  կատարյալ  լռություն, լուսին, մթություն ու մտքեր, շատ-շատ մտքեր: Վերցնում  եմ հեռախոսս ու զանգում,  գիտակցելով, որ  չես  վերցնի, և հենց  դա  է  ինձ թույլ տալիս  զանգել: Միշտ զանգել  գիշերով, և առաջին իսկ  զանգը  չգնացած  անջատել... Ահա, թե  որքան եմ կարողանում: Իսկ  զգացմունքներս գնալով սրվում են:  Ախր ինչպե՞ս  զանգեմ և ասեմ, երբ  գրեթե ամեն օր լսում եմ հիացական խոսքերդ ուրիշի մասին, ՆՐԱ մասին, ում այնդքան սիրում ես:  Ինչպե՞ս փչացնեմ քո  այդ հարազատ  զգացմունքներն իմ հանդեպ, այդ եղբայրական սերը, վստահությունը: Բայց չեմ էլ  կարող  այսպես  երկար  շարունակել...
Քեզ  սիրելով հանդերձ լինեմ քույրդ, ընկերդ, հարազատդ.... Կողքիդ  նայեմ ու  ինձ  սպանեմ ներսում....
Միգուցե  եթե այսքան մոտ չլինեի քեզ  չպատահեր այս ամենը,միգուցե  հենց  քույր լինելով հանդերձ չկարողացա իմ մեջ  չարթնացնել այն զգացմունքները, որ դեռ  մանկուց  կան իմ մեջ: Հիշում եմ մեր մանկական  խաղերը, <<հարսանիքները>>  կրկնելով.  <<Ատում եմ  այդ օրերը,  ատու~մ>>:  
Գալիս ես,  խորհուրդ հարցնում, կիսվում և գնալիս  ուրախ-ուրախ  համբուրում  ճակատս  և ասում.<<Այնքան եմ սիրում քեզ, քույրիկս>>, իսկ ես  միայն կարողանում եմ բարձր արտահայտել <<Ես  էլ քեզ>>-ը, քանզի  վերջի  <<սիրելիս>>-ը մնում է  ատամներիս  արանքում: 
Ես  դառնում եմ աշխարհի ամենաերջանիկը,  երբ տեսնում եմ քո  աչքերի  փայլը, այն  մեծ  ժպիտը,  լուսավոր դեմքը, բայց  վայրկեանապես դառնում  աշխարհի ամենադժբախտ մարդը, երբ գիտակցում եմ, որ այդ ամենը ուրիշինն է...
Ախ որքան հիմարի կարգավիճակում եմ  ես գտնվում, երբ գալիս  նստում ես  կողքիս ու  սկսում պատմել ՆՐԱ գեղեցկության, ՆՐԱ քայլվածքի, խելքի, բնավորության մասին,  և խոսում այպիսի~ հիացմունքով, որ ուզում եմ  երեխայի նման բարձր  բղավել.......ասել,  որ սիրում եմ քեզ....Բայց համարձակություն  չունենալով  միայն ժպտում եմ  և ասում. <<Այնքան  ուրախ եմ  քեզ համար>>: Ինչպե՞ս չէ, այնքա~ն ուրախ, այնքա~ն, որ արցքունքներս  գլորվում են այտերիս  վրայով: 
Եվ ամեն անգամ, ամեն գիշեր այդ մտքերով վերցնում եմ հեռախոսը, հավաքում համարդ, դողալով սեղմում  զանգի կոճակը և միանգամից  անջատում.....
Ահա  թե որքան եմ կարողանում արտահայտել զգացմունքներիս մասին........


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1202 | Ավելացրեց: Arina | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 Lidul • 00:08, 20.08.2014
vax gandzss arcunqners ankax incnic achqerics gnac arevs es vonc lacacrecir xosqer chunem bravoooooooooooooo :'((
avatar
2 Arina • 11:18, 20.08.2014
:* ii chtenam lacesss apress
avatar
3 Lidul • 13:57, 20.08.2014
:* chi linum arevs :'(
avatar
4 Ankaa • 10:49, 21.08.2014
Arina jan shnorhavorumem shat lavn er bovandakalic er u ir mej kar imast es arden 599 or e inj grancvac em urax em vor ay espes hodvacner eq texadrum
avatar
5 Arina • 13:41, 21.08.2014
iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii Lidddd jxaynanammm
ComForm">
avatar