Զարդերն առանց թանկարժեք լինելու էլ են գեղեցիկ - 4 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 4 » Զարդերն առանց թանկարժեք լինելու էլ են գեղեցիկ
19:58
Զարդերն առանց թանկարժեք լինելու էլ են գեղեցիկ

Զարդերը հնում ոչ միայն լրացրել են կնոջ գեղեցկությունը, այլև իրենց մեջ կրել են խորհուրդներ և պաշտպանական նշանակություն են ունեցել: Տարբեր ազգեր զարդերը պատրաստել են տարբեր հումքերից: Զարդեր պատրաստելու արվեստը սերտորեն կապված է մի շարք արհեստների` մասնավորապես արծաթագործության, ոսկերչության զարգացման հետ: Հնում թանկարժեք զարդեր կրել իրենց կարող էին թույլ տալ միայն իշխանական և թագավորական ընտանիքների ներկայացուցիները: Օրինակ` հայ թագավորների և արքունիքի մյուս անդամների գլուխները միշտ զարդարված են  եղել ոսկյա գլխակապերով` պատված թանկարժեք քարերով:Ծովափնյա երկրներում զարդեր են պատրաստել նաև ծովափնյա խխունջներից, սովորական քարերից: Աֆրիկյան մի շարք երկրներում զարդերի պատրաստման համար հումք են հանդիսացել էkզոտիկ բուսատեսակների տերևներն ու ցողունները:Արևելյան ժողովուրդների մոտ տարածված են եղել մետաղադրամներից կամ այլ իրերից պատրաստվող շղթաները, որոնք աղջիկները կապել են իրենց գլխին: Շատ տարածված են եղել նաև փայտե, բյուրեղյա, մետաղյա տարբեր հուլունքներից պատրաստված թևնոցները, որոնք կրել են  հիմնակնում չար աչքից պաշտպանվելու համար:Առջևում ամառ է, և բնականաբար տաք եղանակին կարելի է կրել ավելի պայծառ գույնի` հիմնականում սովորական հումքից, այսինքն ոչ թանկարծեք քարերից ու մետաղներից պատրաստված զարդեր, որոնք իրենց ձևով կհիշեցնեն արևադարձային բույսեր կամ էլ երանգների հետաքրքիր ու խենթ խառնաշփոթ: Այս տարի նորաձև են հենց այս տիպի զարդերը, իսկ գերակշռողը հիմնականում ծովային երանգներն են` կապույտը, փիրուզագույնը և այլն: Այս տարի նորաձև են նաև նուրբ ոսկյա զարդերը, առանց խիտ նախշերի կամ քարերի, որոնք խորհուրդ է տրվում կրել սև գույնի պարզ, բայց  նաև կնոջ գեղեցկությունն առավելագույնս ընգծող զգեստների հետ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 873 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar