Յուրա Մովսիսյանը՝ հավաքականի, Հենրիկի և «Սպարտակի» մասին - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Յուրա Մովսիսյանը՝ հավաքականի, Հենրիկի և «Սպարտակի» մասին
15:16
Յուրա Մովսիսյանը՝ հավաքականի, Հենրիկի և «Սպարտակի» մասին
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույցի ընթացքում նշել է.

«Թիմակիցներս ինձ շատ լավ ընդունեցին, հիանալի էմոցիաներ ունեմ: Բոլորի հետ շատ արագ ընկերացա: Ռուսերեն լեզվով հարցազրույցներ չեմ տալիս, քանի որ լիարժեք չգիտեմ լեզուն: Եվ չեմ ցանկանում ասել բաներ, որոնք կարող են այլ բան նշանակել: Այո, ներկա պահին մենք Ռուսաստանի առաջնությունում լավ դիրք դեռ չուենք: Սակայն Եվրոպայի լիգայում կամ էլ Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություն ունենք: Կարծում եմ՝ եթե հաղթենք տնային բոլոր 11 խաղերը, ապա վերև կբարձրանանք: Ես երբեք չեմ կորցնում լավատեսությունը: Եղել են ավելի բարդ իրավիճակներ, երբ հանդես էի գալիս «Ռաներսի» կազմում», և Ռուսաստանի առաջնությունում մեր խնդիրները լուծելու ոչ մի խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ Ռուսաստանի առաջնությունը ինդենտիֆիկացիայի կարիք ունի: Անգլիայում ֆուտբոլն աչքի է ընկնում երկար փոխանցումներով, ուժային խաղով, արագությամբ, Իսպանիայում ավելի շատ գնդակի վրա են աշխատում և փոխանցումներ կատարում: Ռուսաստանում դեռևս պարզ չէ ֆուտբոլիստների նախընտրած ոճը»,- ասել է Մովսիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականին՝ հարձակվողը նշել է. «Ես հայ եմ: Ազգային հավաքականի համար կարելի է միայն սրտով խաղալ: Այո, մեծացել եմ ԱՄՆ-ում և կարող էի այնտեղ էլ հադես գալ, սակայն իմ սիրտը Հայաստանինն է և միշտ ցանկացել եմ խաղալ հայրենիքիս համար: Մենք հիմա լավ սերունդ ունենք: Բոլորս երիտասարդ ենք և ունենք շատ խաղացողներ, ովքեր ֆանտաստիկ են հանդես գալիս:

Կարծում եմ՝ մեր թիմը կարող է շատ առաջ գնալ և բարձրաձայնել իր մասին: Հենրիկի հետ լավ ընկերներ ենք: Միմյանց հետ շատ ենք շփվում: Հենրիկը հիանալի ֆուտբոլիստ է: Մեր աչքի առաջ նա վերածվում է համաշխարհային աստղի: Կասեմ, որ նա ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է այն խաղացողներից, որոնց ես երբևէ հանդիպել եմ: Նրա մոտեցումը աշխատանքին, ինքնանվիրումը նրա հարստությունն են: Այս բոլոր որակների հետ նա հասարակ նորմալ երիտասարդ է»։

 

Բաժին: Սպորտ | Դիտումներ: 861 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar