Աշխարհի ամենահայտնի Youtube վիդեոպորտալ փոխել է իր գլխավոր էջի դիզայնը, այն ավելի արդիականացնելով նորագույն տեխնոլոգիանորով: Նոր դիզայնը ավելի մատչելի է դարձնում կայքից օգտվելը, ավելի պարզեցնելով այն: Հիմնական փոփոխություններն են`
Գլխավոր էջի վերնամասից բացակայում է browse մենյուն : Իսկ browse մենյուի բաժինները հայտնվել են վիդեոպորտալի վերին ձախ հատվածում:
վիդեո դիտման համակարգում ևս կատարվել են փոփոխություններ:
Տեսանյութի անվանումը և վերբեռնողի էջի մասին տեղեկությունը տեղափոխվել են տեսանյութի ներքին մաս :
Ներքին մաս է տեղափոխվել նաև subscribed (բաժանորդագրվել) հրահանգը:
Տեսանյութի վերին աջ մասում ավելացել է Guide և More results բաժինները :
Փոփոխություններ են կատարվել նաև մեկնաբանման բաժնում, դրանցից են `
Եթե նախկինում միայն մեկնաբանողի պրոֆիլի անվանումն էր ցուցադրվում, հիմա ավելացել է նաև մեկնաբանողի պրոֆիլի նկարը :
Ավելի վաղ կատարված մեկնաբանությունները ընթերցելու համար ջնջվել է
նախկին թվերով համարակալված մենյուն, դրա փոխարեն ավելացվել է Show more
հրահանգը :
Սակայն օգտատերերի պրոֆիլները պահպանում են նախկին տեսքը :