YouTube-ն արդեն շուտով կարող է երաժշտական ծառայություն թողարկել - 30 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 30 » YouTube-ն արդեն շուտով կարող է երաժշտական ծառայություն թողարկել
13:08
YouTube-ն արդեն շուտով կարող է երաժշտական ծառայություն թողարկել

Մշակողները Android-ի համար նախատեսված YouTube-ի հավելվածի թարմացված տարբերակի կոդում մի քանի հիշատակում են գտել Music Pass երաժշտական ծառայության մասին, հայտնում է «Բջջային քոնթենթ» պորտալը: Այս փաստը հաստատում է, որ ծառայությունը կարող է թողարկվել շատ շուտով:  Կոդում հայտնաբերվել են հղումներ երաժշտության ֆոնային նվագարկմանը, օֆլայն ռեժիմին, ինչպես նաեւ առանց գովազդի երաժշտական ստեղծագործություններ ունկնդրելուն: Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ YouTube-ը Music Pass-ի երկու տարբերակ կներկայացնի՝ անվճար ՝ գովազդով, եւ վճարովի՝ հավելյալ ծառայություններով, հաղորդում է  «Ինտերմեդիան»:  Հիշեցնենք, որ առաջին անգամ հոսքային աուդիոծառայություն ստեղծելու վերաբերյալ YouTube-ի ծրագրերի մասին հայտնի էր դարձել 2013թ. փետրվարին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 540 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar