YouTube-ի օգտագործողների տեսահոլովակներից պատրաստված «Կյանքը՝ մեկ օրում» ֆիլմն արդեն հասանելի է դիտման համար - 2 Նոյեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 17.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 2 » YouTube-ի օգտագործողների տեսահոլովակներից պատրաստված «Կյանքը՝ մեկ օրում» ֆիլմն արդեն հասանելի է դիտման համար
18:56
YouTube-ի օգտագործողների տեսահոլովակներից պատրաստված «Կյանքը՝ մեկ օրում» ֆիլմն արդեն հասանելի է դիտման համար

«Կյանքը՝ մեկ օրում» (Life in a Day) ֆիլմը, որը բաղկացած է օգտագործողների
տեսահոլովակներից, արդեն տեղադրվել է YouTube-ում: Հաղորդում է
տեսահոսթինգի պաշտոնական բլոգը:

Ինտերնետում
հայտնվելուց առաջ ֆիլմը ցուցադրվել է Sundance, SXSW,Բեռլինի ու Սիդնեյի
կինոփառատոններում: Ռեժիսորն է Քևին Մաքդոնալդը, իսկ պրոդյուսերը՝ Ռիդլի Սքոթը: Մեկուկես ժամ տևողությամբ ֆիլմը բաղկացած է ավելի քան 4500 ժամ տեսանյութերից, որոնք ուղարկվել են օգտագործողների կողմից:

Ֆիլմն ուղեկցվում է 25 լեզուների լուսագրերով (subtitle), այդ թվում՝ նաև
ռուսերեն: YouTube-ի http://www.youtube.com/lifeinaday էջում հասանելի են
ֆիլմին «մասնակցած» բոլոր տեսանյութերը:
«Կյանքը՝

մեկ օրում» նախագծի շրջանակներում օգտագործողները հնարավորություն ունեին ուղարկել տեսահոլովակ, որտեղ ներկայացնում են, թե ինչպես են անցկացրել 2010թ. հուլիսի 24-ը: Հոլովակների ուղարկման վերջնաժամկետը հուլիսի 31-ն էր:





 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 715 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar