Ընտրեք դուռը և գուշակեք Ձեր ապագան - 24 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 24 » Ընտրեք դուռը և գուշակեք Ձեր ապագան
23:03
Ընտրեք դուռը և գուշակեք Ձեր ապագան

Հոգեբանների կարծիքով՝ մարդու ճակատագիրը կանխագուշակելու համար ամենևին պարտադիր չէ դիմել գուշակների օգնությանը կամ սուրճի մրուրին։ Պարզվում է, որ ապագան իմանալու կարելի է պազապես ընտրել ստորև ներկայացված դռներից ամենահոգեհարազատն ու նախընտրելին և կարդալ նկարագրությունը։

Եթե ընտրել եք առաջին համարի դուռը
Դուք ազատության եք ձգտում։ Ձեզ դուր է գալիս, երբ շրջակայքում ազատ տարածություններ կան։ Ձեր ցանկությունն է գտնել սեփական կյանքի ուղին և չհետևել կողմնակիցների հրահանգներին։ Կյանքը Ձեր համար անսահման հնարավորություններով լի մի վայր է։ Անհրաժեշտ է ժամանակ գտնել ավելի կարևոր գործերով զբաղվելու և ժամանակ չկորցնելու համար։
Ամենից շատ չեք սիրում հանդիպել առերեսումների և բախումների։ Պետք է խուսափել շտապողականությունից և հապճեպ որոշումներ կայացնելուց։

Եթե ընտրել եք երկրորդ համարի դուռը

Ձեր կյանքում գոյություն ունի երկու առճակատում։ Առաջինը, երբ ինքներդ եք ընտրում սեփական ուղին և երկրորդը՝ երբ մեծ ջանքեր եք գործադրում ամեն մի ուղի անցնելու համար։ Դուք ոչ մի խնդիր չեք տեսնում միայնակ ճամփորդելու մեջ։ Տանը հեշտությամբ եք միայնակ ապրում և չեք տրտնջում այդ մտքից։ Դուք յուրահատուկ, ստեղծարար, սկզբունքային, փիլիսոփայական դատողություն ունեցող և հետաքրքիր անհատ եք։ Սրանք, թերևս, ամենակարևոր արժեքներն են է, որոնց կարելի է վստահել և հավատալ։

Եթե ընտրել եք երրորդ համարի դուռը

Ձեզ բավական գունեղ ապագա է սպասվում։ Գրավիչ եք՝ թե արտաքնապես և թե հոգեպես։ Սիրում եք Ձեզ զգալ գոբալ աշխարհի կարևոր մի մասը։ Հետևում եք համաշխարհային լրահոսին և քաջատեղյակ եք ամեն ինչից։ Իսկ երբ ողբերգություններ են պատահում, միշտ աջակցում և ցավում եք այն մարդկանց համար, որոնց անգամ չեք ճանաչում։ Քաջ գիտակցում եք, որ երջանկությունը ճանապարհորդելու մեջ է։ Դուք տնակյաց չեք։ Հետաքրքրասեր եք և միշտ պատրաստ նոր վայրերի մասին իրազեկվելու։
Սովորաբար երրորդ համարի դուռն ընտրողները սրամիտ են և ստիպում են շրջապատին ժպտալ և ուրախ մնալ։

Եթե ընտրել եք չորրորդ համարի դուռը

Կյանքում ամենաշատը ցանկանում եք, որպեսզի Ձեր կյանքը հետաքրքիր լինի։ Քաոսային իրավիճակները հենց Ձեզ համար են, իսկ անկանխատեսելի իրադարձությունները կարող են մեծ հաճույք պարգևել։
Հանգիստ եք վերաբերվում կյանքի ցանկացած անիմանալի երևույթին և չեք վախենում պլանների բացակայությունից։ Դուք սիրում եք կանոններ խախտել և կարծում եք, որ հենց դա է ճշմարիտը։ Ցանկացած երջանիկ իրադարձություն պլանավորված չէ։ Հաճախ եք սուր զգացողությունների ետևից ընկնում։ Երբեմն Ձեր հարազատները զայրանում են նման վարքից, սակայն գիտեն, որ այլ կերպ չեք կարող։

Եթե ընտրել եք հինգերորդ համարի դուռը 
Դուք խաղաղ և կայուն կյանքի ուղի եք ընտրել։ Մշտապես փնտրտուքների մեջ եք, բայց, միաժամանակ, պատրաստ եք ցանկացած աշխատանք կատարել։ Ամենից շատ հաճույք եք ստանում, երբ նպատակաուղղված գործունեություն եք ծավալում։ Նպատակային երկու ուղիներից ՁԵզ համար նախընտրելի է յուրօրինակ, ստեղծարար մոտեցումը, քան ավելի վտանգավորն ու ծանրը։ Գրեթե մշտապես հրաժարվում եք օրենքներից։ Մարդիկ գնահատում են Ձեզ այն բանի համար, որ գետնին ամուր եք կանգնած։

Եթե ընտրել եք վեցերորդ համարի դուռը

Ձեզ դուր է գալիս խաղաղ կյանքը։ Երկար ժամանակ միայնակ մնալուց չեք վհատվում։ Ինքնաբավ անհատականություն եք՝ և միայնակ եք Ձեզ լավ զգում և ընկերախմբի հետ։
Դուք պատրաստ եք դերակատարում ունենալ ուրիշների կյանքում և նախագծերում, բայց միայն այն դեպքում, եթե վստահ լինեք, որ դրանից օգուտ կստանաք։ Այս ամենը խոսում է այն մասին, որ գիտակցաբար եք մոտենում կյանքի շատ հանգամանքներին։ Դուք այն մարդկանցից չեք, որն իզուր է վատնում իր ժամանակը։ Կարողանում եք գնահատել ներկան, ազնիվ և վստահելի հարաբերությունները։

 


 Աղբյուրը` blognews.am

Բաժին: Թեստեր | Դիտումներ: 867 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar