Ընտրեք ձեր քթի ձեւն ու իմացեք ձեր մասին ամեն ինչ - 11 Հուլիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 11 » Ընտրեք ձեր քթի ձեւն ու իմացեք ձեր մասին ամեն ինչ
08:57
Ընտրեք ձեր քթի ձեւն ու իմացեք ձեր մասին ամեն ինչ

Քթի բազմաթիվ ձեւեր կան, բայց հիմնական ութ ձեւերը սրանք են.

1. Նուբիական քիթ

Նուբիական քիթը առանձնահատկությունը դրա երկարությունն է: Նման քիթը գրեթե ուղիղ է, իսկ ծայրը ներքեւ է ուղղված: Այս ձեւի քիթ ունեցողները հետաքրքրասեր ու լավատես մարդիկ են: «Նուբիացիները» միշտ փորձում են օգնել ուրիշներին, շրջապատի համար իդեալական պայմաններ ստեղծել: Նուբիական քթով մարդիկ շատերին են համակրելի թվում, նրանք միշտ կարողանում են գտնել ցանկացած խնդրի լուծում:

2. Հունական քիթ

Այս անվանումը առաջացել է հին հունական քանդակների ուսումնասիրությունից: Հունական քիթը շատ նեղ է, երկար ու ուղիղ: «Հույները» ոչ միշտ են սիրում ուշադրության կենտրոնում գտնվել: Նրանք շատ գործնական են ու հավատարիմ իրենք իրենց: Նման մարդկանց համար շատ բարդ է իրենց զգացմունքների մասին խոսելը, ինչի հետեւանքով էլ նրանց բավականին փակ ու մեկուսացած են թվում:

3. Կեռ քիթ

Քթի նման ձեւը շատերն են համեմատում թռչնի կտուցի հետ: Այն մի քիչ կորացած է, իսկ ծայրը ներքեւ է ուղղված: Նման մարդիկ շատ ստեղծագործող են, ինքնամոռաց: Նրանք պատրաստ են կրքոտ պաշտպանել իրենց սկզբունքները՝ վտանգելով ամեն ինչ հանուն իրենց սեփական նպատակների:

4. Կամարաձեւ քիթ

Այս քիթը շատ նման է կեռաձեւին, բայց դրա ծայրը ավելի սուր է: Նման քթով մարդիկ կազմակերպչական փայլուն ունակություններ ունեն: Նրանք միշտ ազնիվ են ու պատասխանատու իրենց աշխատանքում, միշտ հասնում են իրենց նպատակներին:

5. «Կոճակ»

Այդ քիթը շատ փոքրիկ է ու նրբագեղ: Այս ձեւն ամենատարածվածն է: Նման քիթ ունեցողները շատ հախուռն որոշումներ են կայացնում, ինչով էլ հենց երբեմն դուր չեն գալիս շրջապատին: Այդ մարդիկ ուժեղ բնավորություն ունեն, խոսակցություններից միանգամից գործի են անցնում: Գրեթե միշտ ստանում են այն, ինչ ուզում են:

6. Ուղիղ քիթ

Նման քիթը շատ տարածված է Ասիայում: Դրա ձեւը գրեթե իդեալական ուղիղ է, մի քիչ հարթ: Ծայրը կլորացած է, իսկ քթանցքները՝ բավականին լայն: Նման մարդիկ ուժեղ բնավորություն ունեն: Նրանք շատ կրքոտ են ու եռանդուն: Ուղիղ քթով մարդկանց շատ հեշտ է բարկացնելը:

7. Գոգավոր քիթ

Նման քիթը փոքրիկ գոգավորություն ունի: Դրա ձեւն այդքան էլ տարածված չէ, այն միանգամից մյուսներից տարբերելը բավականին դժվար է: Նման քթով մարդիկ աչքի են ընկնում առատաձեռնությամբ, մյուսների խնդիրները լուծելու պատրաստակամությամբ: Նման քթի տերերը շատ զգայուն են, նրանց հեշտ է վիրավորելն ու նեղացնելը:

8. Ծուռ քիթ

Անվանումն այդքան էլ հաճելի չէ: Սակայն ծուռ քիթ ունեցողների բնավորությունը հաճախ շատ մեղմ ու հոգատար է: Նման քթի պատը ծուռ է, իսկ ծայրը՝ կլորացած: Ծուռքիթ մարդիկ շատ կենտրոնացած են իրենց զբաղմունքի վրա: Նրանք հրաշալի ունկնդիրներ են, լավագույն ընկերներ ու գործընկերներ: Գտա՞ք ձեր քթի ձեւը: Համընկա՞վ նկարագրությունը: Ուրեմն այս մասին պատմեք նաեւ ձեր ընկերներին: Թող նրանք էլ իրենց մասին նոր բաներ բացահայտեն:

 


 Նյութի աղբյուր՝ http://youfast.ru/1142--.html

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1485 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar