Yandex որոնողական համակարգում գործարկվել է «թարգմանիչ» ֆունկցիան - 29 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 29 » Yandex որոնողական համակարգում գործարկվել է «թարգմանիչ» ֆունկցիան
23:10
Yandex որոնողական համակարգում գործարկվել է «թարգմանիչ» ֆունկցիան

Այսօր Yandex-ն իր որոնողական համակարգում գործարկել է «թարգմանիչ» ֆունկցիան: Այս նորարարությունն աշխատում է թե՛ վեբ և թե՛ բջջային տարբերակներում: Մեքենայական թարգմանական համակարգը հիմնված է վիճակագրական տվյալների վրա։ Համատեքստը հաշվի առնելով՝ այն ընտրում է թարգմանության ամենահարմար տարբերակը։ Ընկերության ղեկավարությունը նշում է, որ մեքենայական թարգմանությունը գրականի հետ համեմատել չի կարելի, սակայն եթե ինտերնետից օգտվողին պետք է հասկանալ տեքստի հիմնական իմաստը, սա ամենահարմար տարբերակն է։ «Թարգմանիչ»-ը հնարավորություն է տալիս անգլերեն, լեհերեն, ուկրաիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և թուրքերեն բառերն ու արտահայտությունները թարգմանել ռուսերեն: Այս տեխնոլոգիան աշխատում է Yandex -ի "Яндекс.Перевод” ծառայության միջոցով:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 624 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar