«Յանդեքսը» գործարկել է առանց գաղտնաբառերի երկգործոն նույնականացում - 8 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 8 » «Յանդեքսը» գործարկել է առանց գաղտնաբառերի երկգործոն նույնականացում
21:25
«Յանդեքսը» գործարկել է առանց գաղտնաբառերի երկգործոն նույնականացում

«Յանդեքս» որոնողական համակարգը գործարկել է երկգործոն նույնականացման բետա տարբերակը, որը հնարավորություն կտա օգտատերերին պաշտպանել իրենց հաշիվներն առանց երկար գաղտնաբառեր օգտագործելու։ Այս մասին ասված է ռուսական ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ «Յանդեքսում» երկգործոն նույնականացման դեպքում հնարավոր է դառնում ընդհանրապես խուսափել բրաուզերում անցաբառ ու գաղտնաբառ գրելուց, որի արդյունքում այդ տվյալները օգտատերերից գողանալը գործնականում անհնարին կդառնա։ Անձը հաստատելու համար անհրաժեշտ կլինի օգտվել սմարթֆոնից եւ iOS и Android պլատֆորմների համար նախատեսված «Յանդեքս. Բանալի» հավելվածից»,- ասված է հայտարարության մեջ, մեջբերում է Informing-ը։ Ընկերության՝ շահագործման հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվանովի խոսքով՝ հաշիվ մուտք գործելու համար օգտատերը պետք է հաշվի հատուկ QR կոդը, որը գտնվում է «Յանդեքսի» գլխավոր էջում։ Սրանից բացի՝ հեղինակազորման համար կարելի է օգտագործել միանգամյա գաղտնաբառ, որը վավեր է 30 վայրկյանի ընթացքում կամ էլ օգտատիրոջ կողմից սահմանվող PIN կոդով։


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 524 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar