ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2012»Մարտ»13 » Yahoo!-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի
12:23
Yahoo!-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի
Yahoo! ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ աշխարհի ամենամեծ
սոցիալական ցանցի, որով վերջինիս մեղադրում է տասը հեղինակային իրավունքի
պայմաններ խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ընկերությունում
նշել են, որ հայցը վերաբերում է Yahoo!-ի կողմից պատենտավորված այն
գործիքների օգտագործմանը, որոնց միջոցով իրականացվում է գովազդի
տեղադրումը: Դատական հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի Սան Հոսե քաղաքի
դատարան: Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «իրենք
հիասթափություն են ապրել այն փաստից, որ երկար տարիներ իրենց հետ
համագործակցած Yahoo!-ն, որը միայն շահել է իրենց հետ գործակցությունից,
որոշել է դատական հայց ներկայացնել»: Yahoo!-ում վտսհա են, որ դատարանում
իրենք հաջողություն են ունենալու. «Խնդիրը երկար ժամանակ մնում էր
չլուծված: Դրա համար էլ անհրաժեշտ էր դատական վարույթ սկսել», ասել է
Yahoo!-ի ներկայացուցիչը: