Ընտրեք դեմքի ձևին համապատասխան գլխարկ - 17 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 17 » Ընտրեք դեմքի ձևին համապատասխան գլխարկ
14:35
Ընտրեք դեմքի ձևին համապատասխան գլխարկ

Օդերևութաբաններն արդեն տեղումներ են խոստանում ձյան տեսքով: Սա նշանակում է, որ տաք ու գեղեցիկ գլխարկ ընտրելու ժամանակն է: Այսօր կօգնենք ընտրել գլխարկ՝ նկատի ունենալով դեմքի, մազերի ու ընդհանուր կառուցվածքի առանձնահատկությունները:  Նրանք, ովքեր ունեն կլորավուն դեմք, պետք է խուսափեն ճակատը փակող ու տափակավուն մոդելներից և նախապատվությունը տան ավելի մեծ չափի գլխարկներին: Կլոր դեմքի տիրուհիներին հատկապես սազում են դեպի ականջը թեքվող' ասիմետրիկ, «ականջիկներով» գլխարկները:  Նիհար դեմք ունեցողներին խորհուրդ չի տրվում շատ կիպ գլխարկ ընտրել: Առավել նպատակահարմար մոդելներն են լայն բերետները, դասական գլխարկները, կեպիները, ինչպես նաև, «ականջիկներով» գլխարկները, որոնք սակայն նիհար դեմք ունեցողները պետք է կրեն' վերևում կապելով «ականջիկները»:  Եռանկյունաձև դեմքին առավել սազում են ճակատը ծածկող գլխարկները, ինչպես նաև, գլխաշորերը: Այսպիսի դեմք ունեցողները պետք է խուսափեն այնպիսի գլխարկներից, որոնք ընդգծում են դեմքի վերևի մասը:  Քառակուսի հիշեցնող դեմքի տիրուհիններին առավել կսազեն մարզական ոճի գլխարկները, կեպիները, ասիմետրիկ գլխարկները: Այս դեպքում էլ պետք է հրաժարվել ծանր զարդարանքներով գլխարկներից, ինչպես նաև, գլխաշորերից:  Երկարավուն դեմք ունեցողները պետք է նախընտրությունը տան բերետներին, ճակատը ծածկող գլխարկներին և խուսափեն «ականջիկներով» գլխարկներից:  Պետք է նկատի ունենալ նաև այն, որ բարձրահասակ կանանց չի սազում փոքրիկ գլխարկը, միջահասակներին խորհուրդ է տրվում խուսափել գլխարկի ավելորդ բրդոտությունից, իսկ կարճահասակները պետք է նախապատվությունը տան փոքրիկ, կոկետ գլխարկներին, քանի որ նրանց դեպքում ցանկալի է, որ գլխարկի չափը չգերազանցի ուսերի լայնությունը:  Գլխարկի ընտրության մեջ կարևոր է նաև գույնը, և այն պետք է համապատասխանի մազերի գույնին: Այսպիսով' բաց գույնի մազեր ունեցողներին ավելի շատ կսազի պաստելային, ինչպես նաև, հագեցած' կարմիր, կապույտ, սև գլխարկներ: Մուգ գույնի մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել մոխրագույն կամ կապտամոխրագույն գլխարկներ: Իսկ կարմրահերներին /շագանակագույնից մինչև կարմիր/ առավել կսազեն շագանակագույն, կանաչ, մոխրագույն, կապույտ գլխարկները:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 749 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar