Հոգեբաններն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր շատ ընկերներ ունեն, ավելի երջանիկ են ու բարի քան այն մարդիկ, ովքեր գերադասում են մենությունը: Դա բացատրվում է այս երկու տիպի մարդկանց մոտ հատուկ հորմոնի տարբեր չափերի առկայությամբ:Գիտնականները փորձարկում անցկացրեցին 160 աղջիկ ուսանողունիների մասնակցությամբ: Մի քանի օր շարունակ նրանք պարբերաբար չափում էին նրանց մոտ պրոգեստերոն սեռական հորմոնի մակարդակը: Պարզվեց, որ այն աղջիկների մոտ, ովքեր շատ ընկերներ ունեն և նրանց հետ շատ ժամանակ են անցկացնում` հորմոնի մակարդակը ավելի բարձր է:
Այս ամենից բացի հնարավոր եղավ ապացուցել այն, որ ինչքան մարդ ավելի շատ ընկերներ ունի, այնքան նա ավելի բարի է ու կարեկցող: Պրոտոստերոն հորմոնի բարձր ցուցանիշները գիտնականները ասոցացննում են ալտուրիզմի հետ`անշահախնդիր օգնություն ցուցաբերելու պատրաստակամության հետ: Մասնագետները եկան այն եզրակացության, որ ընկերությունը ոչ միայն բարության, այլ նաև երջանկության և առողջութփյան գրավականն է: