Ընկերոջից թանկ բան չկա, նշանակություն չունի տղա թե նա , թե աղջիկ, միևնույն է նա է, ում կարքիը հաճախ ունենում ես . . .
Ընկերներ շատ կան, ինչքան ուզես, ինչքան ցանկանաս, բայց երբեք բոլորին մի համարիր իսկական ընկեր, դժվար է իսկական ընկեր գտնելը, ով դժվար պահին քեզ կմեկնի ձեռքը ու կօգնի ինչով կարող է, ոչ թե կփախչի վախկոտի նման : Իսկական ընկեր համարիր միայն նրան, ու հետ կիսվելիս չես ամաչի, ում կվստահես ու նա ոչ մեկին չի ասի գաղտնիքդ :Ընկերը նա է, ով վտանգում է անգամ իրեն , որ քեզ համար լավ լինի, ոչ թե նա, ով սեփական անձի փրկության համար հոգին կմատնի անգամ սատանային:իսկական ընկերը նա է, ով կանի ամեն ինչ որ դու ժպտաս, ում հետ վստահ մինչև աշխարհի ծայրը կգնաս, ու կողքին կանգնած չես վախենա վայր ընկնելուց, նա է, ով հանուն քեզ պատրաստ է հրաժարվել իր հաճույքներից, նա է, ով կարող է լսել քեզ, հասկանալ, տալ խորհուրդ ու օգնել, ոչ թե մենակ թողնել քեզ այն պահին, երբ դու ամենաշատը նրա կարիքն ունես . . .
Դժվար , շատ դժվար, երբ ընկեր չունես . . .
Միայնակ պահերին ստիպված ես խեղդել քո մեջ մենությունդ ու երազել միայն, որ մի օր բախտ կունենաս նստել մեկի կողքին ու պատմել նրան սրտիդ ցավը առանց վախի . . . Երբ նախանձում ես նրան, ով ունի իսկական ընկեր, ու մենակ չէ . . .
Իմացեք ում եք համարում ընկեր, իմացեք ով է ձեր կողքին կանգնած , ու ում եք դուք վստահում, ու զգույշ եղեք, իսկական ընկերներ հազվադեպ են հանդիպում