Ընտրվել է «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակի երգը
Հայաստանի
հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է
«Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի
հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի
կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական
ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն
ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:
Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան
պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին
համապատասխանելը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը
համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:
Մրցույթն այս տարի կրում է Join us (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների
նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել
«Եվրատեսիլ»-ում, եթե երգի «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի
ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի
ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում: Լավագույն կատարումները
կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում
ելույթ ունենալու հրավեր: Հիշեցնենք, որ մեր պատվիրակ Արամ MP3-ը դեռեւս
փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել «Only Teardrops» երգի cover
տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով
համեմված (կատարումը լսեք սեղմելով այստեղ):