Խոստովանություն. խառը, շատ խառը պատմություններ - 5 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 5 » Խոստովանություն. խառը, շատ խառը պատմություններ
20:02
Խոստովանություն. խառը, շատ խառը պատմություններ

Անտեղյակությունը վնասակար է առողջությանը

Ընկերուհիս գանգստերական թեմատիկայով երեկո էր կազմակերպել: Բոլորը եկել էին 30-ականների ոճով հագնված: Հիանալի ժամանակ էինք անցկացնում. ռոմ էինք խմում, «մաֆիա» խաղում: Հանկարծ տանտիրուհին հայտարարեց, որ իր հայրիկը վերջերս Կուբայից իսկական սիգարներ է բերել: Ես որոշեցի, որ իմ` այդ օրվա «Մարլեն Դիտրիխ» կերպարին պակասում է միայն սիգարը և ծխեցի` ներս քաշելով: Հանկարծ այնպիսի ծակոց զգացի թոքերումս, ասես մեկը դանակահարեր, իսկ աչքերս լցվեցին արցունքով: Հազիվ հասա պատուհանին, որ մի փոքր մաքուր օդ շնչեմ ու վերջապես ուշքի գամ: Ավելի ուշ ընկերուհիս բացատրեց, որ սիգարը ծխում են առանց ներս քաշելու:

Մարինա, 20 տ.

Սիրո «զոհը»

Մի երեկո որոշեցի հյուրընկալվել ընկերուհուս: Քանի որ արդեն ուշ էր, նա առաջարկեց գիշերել իրենց տանը: Առավոտյան մտա խոհանոց` սուրճ պատրաստելու: Հանկարծ ներս մտավ ընկերուհուս նշանածը, անսպասելիորեն ծնկի իջավ ու ասաց. «Տաթև՛, ես քեզ սիրում եմ: Երբեք այսքան անհարմար դրության մեջ չեմ եղել ու չգիտեմ` ինչ անել»: Մինչ ես շվարած փորձում էի որևէ պատասխան գտնել, նա ոտքի կանգնեց, ժպտաց ու բացատրեց, որ դա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր: Բնականաբար, ընկերուհուս այդ կատակի մասին չպատմեցի: Կարծում եմ՝ նա նույնպես իր նշանածի հումորը չէր գնահատի:

Տաթև, 27 տ.

Ազգային խնդիր

Ընկերներիս կազմակերպած երեկույթներից մեկի ժամանակ ծանոթացա մի համակրելի տղայի հետ: Ողջ երեկո նա ինձ հարցուփորձ էր անում աշխատանքի, ուսման, ընկերներիս ու ընտանիքիս մասին: Ես այնքան էլ չէի հասկանում անծանոթի տարօրինակ վարքագիծն ու նրա հետաքրքրասիրությունը, մասնավորապես՝ ծնողներիս հետ կապված: Ավելի ուշ պարզվեց, որ նա ազգությամբ հրեա էր և իր համար հրեա կին էր փնտրում, իսկ ընկերներս կատակով ասել էին նրան, որ ես հենց իր փնտրած աղջիկն եմ: Երբ ամեն ինչ պատմեցի այդ տղային ու բացատրեցի, որ զտարյուն հայուհի եմ, նա շատ տխրեց: Ես նույնպես տխրեցի, քանի որ երիտասարդն ինձ դուր էր եկել:

Նոնա, 25 տ.

Happy End

Մի անգամ փեսաս հրավիրեց ինձ սրճարան` ասելով, որ ուզում է քրոջս հոբելյանի կապակցությամբ նվեր ընտրել ու իմ խորհրդի կարիքն ունի: Երբ տեղ հասա, փեսայիս փոխարեն տեսա նրա մայրիկին` ընկերուհու հետ: Պարզվեց, որ նրանք խնդրել էին փեսայիս կազմակերպել այդ հանդիպումը, քանի որ մայրիկի ընկերուհին շատ էր ցանկանում ծանոթացնել ինձ իր տղայի հետ, սակայն նման ծանոթությունների հանդեպ իմ բացասական վերաբերմունքն իմանալով` ուզում էր զրուցել նախ ինձ հետ: Թեև զայրացած էի փեսայիս արարքից, բայց և այնպես, որոշեցի այդ անգամ դավաճանել սկզբունքներիս: Իսկ մի քանի օր անց ծանոթացա ապագա ամուսնուս հետ:

Մարգարիտա, 26 տ.

Զանգ 5

Մի առավոտ արթնացա ու գնացի լոգարան` ցնցուղ ընդունելու: Հենց բացեցի լոգարանի դուռը` լսվեց դռան զանգը: Բացեցի դուռը, ոչ ոք չկար: Վերադարձա լոգարան: Սակայն դուռը բացելուն պես` նորից հնչեց զանգը: Եվ կրկին մեր հարթակում ոչ ոք չկար: Երբ մի քանի անգամ նույն բանը կրկնվեց, հասկացա, որ լոգարանի դռան ու դրսի զանգի միջև «կապ» կա: Պարզվեց, ես իրավացի էի: Ամուսինս միացրել էր լարերն այնպես, որ լոգարանի դուռը բացելուն պես հնչեր դրսի դռան զանգը: Մինչև օրս չեմ կարողացել նմանատիպ մի կատակ հնարել` նրանից վրեժ լուծելու համար:

Լիլիթ, 29 տ.

Խոսում են տղամարդիկ

Կարծում եմ՝ Լիլիթի ամուսինը շատ տաղանդավոր ու հնարամիտ տղա է: Կուզեի իմանալ նրանից այդ «հայտնագործության» գաղտնիքը. շատ ինքնատիպ ու անսպասելի ապրիլմեկյան կատակ կստացվի:



 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 900 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar