Խորհուրդներ տղաներին - 14 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 14 » Խորհուրդներ տղաներին
20:08
Խորհուրդներ տղաներին
Հարգելի տղաներ, եթե դուք սիրահարված եք և չգիտեք ինչպես գրավել կամ կողքին պահել սիրած աղջկան, ապա սա հենց ձեզ համար է: 
Շատ դիտեք ռոմանտիկ ֆիլմեր, ինչպիսինն են օրինակ՝ "На три метра над уровнем неба", "Спеши любить" և այլն...Պահեք ձեզ՝ ինչպես ասում են <<կինոյի միջի տղայի նման>>: 
Մի արգելեք աղջիկներին շվել տղաների հետ, որոնց հետ ուղղակի սովորական ընկերներ են: Մի արգելեք նրան այցելել սոց. կայքեր, ուղղակի ասեք նրան. <<Ես քեզ վստահում եմ...>>: 
Շատ կարդացեք սիրո մասին և վարվեք այնպես, ինչպես գրքերում: 
Դուք կարող եք կորցնել ձեր սիրելիին: Շատ զանգեք և ուշադրություն դարձրեք նույնիսկ ամենաչնչին դեպքերում: 
Ուշադիր եղեք: Like-եք կամ Класс դրեք նրա ստատուսներին, չէ՞ որ հիմնականում այն Ձեր մասին է:)))) 
Առաջարկեք նրան երբեմն - երբեմն իր հետ միասին գնալ գնումների և ձեր իսկ ձեռքով ընտրել նրա հագուստը: Հավատացնում եմ, շատ կտեսնեք դա նրա հագին: 
Եթե գնացել եք նրա հետ գնումների, մի մեկնաբանեք նրա ընտրած հագուստները, ուղղակի բացատրեք, որ կարճ շրջազգեստներմ կարող են հագնել միայն այն ժամանակ, երբ ձեզ հետ են... :)))) Կարող եք ասել. <<Ես իհարկե չեմ արգելում դա հագնել, ուղղակի Հայաստանում տղաները այնպիսինն են...Դա դու էլ գիտես: Ճիշտ է, ես կարող եմ փակել նրան բերանները, բայց աշխատիր դա չհագնել: Մեկ է, առանց դրա էլ ես քեզնից բացի ուրիշ ոչ մեկին չեմ նայում>>: 
Ուշ երեկոյան նրան sms գրեք. <<Եթե քնած ես, քնի՜ր, եթե ոչ՝ զանգիր ինձ, ես կարոտից կգժվեմ>>: Երբ զանգի, անջատեք և ինքներդ զանգեք և առհասարակ միշտ աշխատեք զանգողը լինել դուք: 
Ծանոթացեք նրանց ընկերների հետ, որոնց նա որպես եղբայր է ընդունում: Թույլ տվեք , որ ծանոթությունը նա կազմակերպի: Հավատացնում եմ, որ դա նրան շատ դուր կգա: 
Աղջիկները սիրում են ազդել նյարերի վրա: Նյարդայնացած տղաները էլ ավելի գեղեցիկ են: Թեթև տարեք նրա հիմարիկ քայլերը... 
Եթե աղջիկը հրաժարվում է ձեզանից, մի ասեք այսպես. <<Միայն թե դու երջանիկ լինես>>: Պարզապես հարցրեք նրան. <<Լավ, մենք բաժանվում ենք, բայց արդյո՞ք պատրաստ ես ամբողջ կյանքում միայնակ մնալ: Չէ, պարզապես ես չեմ թողնի, որ քեզ ինչ-որ մեկը մոտենա>>: 
Ամենակարևորը այս քայլերն արեք ոչ թե այն ժամանակ, երբ աղջիկն արդեն հիասթափվել է ձեզնից, այլ ձեր հանդիպման հենց սկզբից: 
Նրան հետ զրուցելիս ասեք, որ չեք հավատում <<Սեր առաջին հայացքից>> արտահայտությանը՝ <<Օրինակ իմ կարծիքով սերը ծնվում է շփման արդյունքում ու ես քեզ սիրում եմ>>: 
Ստեղծեք այնպիսի միջավայր, որ ձեր ընկերուհին հանգիստ անկեղծանա ձեզ հետ: Մի ստեք նրան և աղնիվ եղեք: Ու ամենակարևորներից մեկն այն է, որ չբարձրացնեք ձեր ձայնը աղջկա վրա: 
Խոսեք բանակի մասին և ասեք, որ հարգում եք ծառայողներին ու հարցրեք՝ կսպասի՞ արդյոք ձեզ, երբ գնաք բանակ: Բանակ գնալուց առաջ զգուշացրեք, որ ապրելու եք միայն նրա ու ձեր մոր մասին մտածելով ու հույսերով: 
Հարցրեք, թե ինչպիսին է պատկերացնում նա հարսանիքը, հարսանեկան զգեստը, երեխաներին ինչպե՞ս է ուզում կոչել: ՈՒ հարցրեք, թե ինչպիսի՞ հայր է նա ձեզ պատկերացնում: 
Շատ կարդացեք սիրո մասին ստատուսներ և հետևեք այդտեղ գրվածներին: 
Հենց այնպես գնեք ծաղկեփունջ և նվիրեք նրան:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1604 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar