Խորհուրդներ տղաներին - 12 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 12 » Խորհուրդներ տղաներին
18:38
Խորհուրդներ տղաներին

հարգելի տղաներ, եթե դուք սիրահարված եք և չգիտեք ինչպես գրավել կամ կողքին պահել սիրած աղջկան, ապա սա հենց ձեզ համար է:
Շատ դիտեք ռոմանտիկ ֆիլմեր, ինչպիսինն են օրինակ՝ "На три метра над уровнем неба", "Спеши любить" և այլն...Պահեք ձեզ՝ ինչպես ասում են ֆիլմի միջի տղայի նման: Մի արգելեք աղջիկներին շվել տղաների հետ, որոնց հետ ուղղակի սովորական ընկերներ են: Մի արգելեք նրան այցելել սոց. կայքեր, ուղղակի ասեք նրան. ես քեզ վստահում եմ: Շատ կարդացեք սիրո մասին և վարվեք այնպես, ինչպես գրքերում: Դուք կարող եք կորցնել ձեր սիրելիին: Շատ զանգեք և ուշադրություն դարձրեք նույնիսկ ամենաչնչին դեպքերում: Ուշադիր եղեք: Like-եք կամ Класс դրեք նրա ստատուսներին, չէ՞ որ հիմնականում այն Ձեր մասին է:))))
Առաջարկեք նրան երբեմն - երբեմն իր հետ միասին գնալ գնումների և ձեր իսկ ձեռքով ընտրել նրա հագուստը: Հավատացնում եմ, շատ կտեսնեք դա նրա հագին:
Եթե գնացել եք նրա հետ գնումների, մի մեկնաբանեք նրա ընտրած հագուստները, ուղղակի բացատրեք, որ կարճ շրջազգեստներմ կարող են հագնել միայն այն ժամանակ, երբ ձեզ հետ են... :)))) Կարող եք ասել. Ես իհարկե չեմ արգելում դա հագնել, ուղղակի Հայաստանում տղաները այնպիսինն են...Դա դու էլ գիտես: Ճիշտ է, ես կարող եմ փակել նրան բերանները, բայց աշխատիր դա չհագնել: Մեկ է, առանց դրա էլ ես քեզնից բացի ուրիշ ոչ մեկին չեմ նայում :

Ուշ երեկոյան նրան sms գրեք. Եթե քնած ես, քնի՜ր, եթե ոչ՝ զանգիր ինձ, ես կարոտից կգժվեմ : Երբ զանգի, անջատեք և ինքներդ զանգեք և առհասարակ միշտ աշխատեք զանգողը լինել դուք:

Ծանոթացեք նրանց ընկերների հետ, որոնց նա որպես եղբայր է ընդունում: Թույլ տվեք , որ ծանոթությունը նա կազմակերպի: Հավատացնում եմ, որ դա նրան շատ դուր կգա:

Աղջիկները սիրում են ազդել նյարերի վրա: Նյարդայնացած տղաները էլ ավելի գեղեցիկ են: Թեթև տարեք նրա հիմարիկ քայլերը...

Եթե աղջիկը հրաժարվում է ձեզանից, մի ասեք այսպես. Միայն թե դու երջանիկ լինես : Պարզապես հարցրեք նրան. Լավ, մենք բաժանվում ենք, բայց արդյո՞ք պատրաստ ես ամբողջ կյանքում միայնակ մնալ: Չէ, պարզապես ես չեմ թողնի, որ քեզ ինչ-որ մեկը մոտենա :

Ամենակարևորը այս քայլերն արեք ոչ թե այն ժամանակ, երբ աղջիկն արդեն հիասթափվել է ձեզնից, այլ ձեր հանդիպման հենց սկզբից:

Նրան հետ զրուցելիս ասեք, որ չեք հավատում Սեր առաջին հայացքից արտահայտությանը՝ Օրինակ -իմ կարծիքով սերը ծնվում է շփման արդյունքում ու ես քեզ սիրում եմ:

Ստեղծեք այնպիսի միջավայր, որ ձեր ընկերուհին հանգիստ անկեղծանա ձեզ հետ: Մի ստեք նրան և աղնիվ եղեք: Ու ամենակարևորներից մեկն այն է, որ չբարձրացնեք ձեր ձայնը աղջկա վրա:

Խոսեք բանակի մասին և ասեք, որ հարգում եք ծառայողներին ու հարցրեք՝ կսպասի՞ արդյոք ձեզ, երբ գնաք բանակ: Բանակ գնալուց առաջ զգուշացրեք, որ ապրելու եք միայն նրա ու ձեր մոր մասին մտածելով ու հույսերով:

Հարցրեք, թե ինչպիսին է պատկերացնում նա հարսանիքը, հարսանեկան զգեստը, երեխաներին ինչպե՞ս է ուզում կոչել: ՈՒ հարցրեք, թե ինչպիսի՞ հայր է նա ձեզ պատկերացնում:

Շատ կարդացեք սիրո մասին ստատուսներ և հետևեք այդտեղ գրվածներին:

Հենց այնպես գնեք ծաղկեփունջ և նվիրեք նրան:
Հարգելի տղաներ, մի՜ ստեք աղջիկներին և եթե սիրում եք՝ անկեղծ սիրեք... Հիշեք, որ ես հիմնականում ձեր կողմից եմ))) Հետևեք խորհուրդներիս, ամենակարևորը մի ստեք ու մի կառուցեք հարաբերություններ սիրո բացակայության պայմաններում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1150 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.2/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 Lenush • 13:18, 14.07.2012
shat lavner 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10
avatar
2 AnnaRM • 18:07, 14.07.2012
waaaaax inch sirun txayaaaaaaaaaa
avatar
3 amalka • 17:32, 23.07.2012
shaaaaaaaaaat lavn er 9 9 9 9
ComForm">
avatar