Խնդրում եմ մի տոմս - 9 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 9 » Խնդրում եմ մի տոմս
22:28
Խնդրում եմ մի տոմս

-Բարև Ձեզ, խնդրում եմ մի տոմս տվեք: Աշխարհի ինչ-որ մի ծայրամաս: Միայն մեկնելու տոմսը տվեք: -Այդպիսի տոմս չկա, լինում է մեկնելու և վերադարձի միասին: -Այդ դեպքում այդ տոմսը տվեք, միայն թե այսօրվա համար լինի: -Այսօրվա համար վաղուց չունենք: -Իսկ որ օրվա համար ունեք? Միայն թե ամենաշուտը խնդրում եմ: -Կներեք, բայց ամենաշուտը միայն մեկ տարուց է լինելու: -Խնդիր չկա, թող լինի մեկ տարի հետո, խնդրում եմ տվեք այդ մեկ օրվա տոմսը: -Կներեք, բայց մեկ օրով չկա: -Ոչինչ, թող լինի ընդամենը մեկ ժամ: -Ազատ է միայն մեկ րոպեանոց տոմսը: -Լաավ, տվեք այդ մեկ րոպեանոց տոմսը: -ՄՄՄ,... կներեք, ունենք նաև երեք ժամով, բայց միայն 2 տարի հետո: -Շնորհակալ եմ, ավելի լավ է տվեք մեկ րոպեանոցը, բայց մեկ տարուց: -Լավ ուրեմն ստուգենք տվյալները. մեկ տոմս` մեկնում և վերադարձ, մեկ տարուց, մեկ րոպեով: Ամեն ինչ ճիշտ է? Համաձայն եք? -Այո: -Ահա, վերցրեք Ձեր տոմսը դեպի մանկություն: -Անչափ շնորհակալ եմ: -Իսկ կարելի է մի հարց? -Ահա, իհարկե: -Ընդամենը մեկ րոպե... ինչ եք անելու այդ մեկ րոպեն? ինչ եք հասցնելու անել մեկ րոպեում...? -Ես շատ ամուր կգրկեմ իմ ծնողներին. միանգամից երկուսին, ու կասեմ թե ինչքան շատ եմ սիրում նրանց: Երբեք Առիթը բաց մի թողեք գրկելու ձեր ծնողներին, ու ասելու, թե ինչքան շատ եք սիրում դուք նրանց: Եթե այսօր ունեք այդ հնարավորությունը, ապա օգտագործեք այն: Չէ որ չգիտեք, թե վաղը ինչ կլինի... Մտածեք...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1106 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar